Երեք իմաստուն կապիկները, որոնք Ճապոնիայում խորհրդանշում են բուդդայական «չարին անտեսելու» սկզբունքները` «չի տեսնում չարին», «չի լսում չարին», «չի խոսում չարի հետ», շատերիս են ծանոթ։ Մի–ձարու, Կիկա–ձարու և Իվա–ձարու կապիկները «թաքնվում» են չարից` փակելով ականջները, բերանն ու աչքերը։ Նրանց պատկերներին հաճախ ենք հանդիպում տարբեր բուդդայական խորհրդանիշների վրա։ Բայց նրանք չորրորդ ընկերն ունեն, որի պատկերը ավելի քիչ է հանդիպում։ Մոռացված Սե–ձարուն «չարիք չգործել» սկզբունքի մարմնացումն է և ձեռքերով փակում է որովայնի հատվածը։ Եվ քանի որ ճապոնացիները կարծում են, որ 4–ն անհաջող թիվ է, չորրորդ կապիկի մասին հազվադեպ են հիշատակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



