Interpress.am-ը գրում է․

Վաղուց հայտնի է, որ հարուստ ընտանիքների երեխաները մանկուց կարողանում են հետագա ուսուցման համար դրական հիմք դնել, որը հատկապես կրթական մակարդակով մեծ հնարավորությունն է տալիս, երբ խոսքը գնում է կրթական հաջողությունների մասին: Ներկայումս գիտնականները հայտնաբերել են, որ բացատրության մի մասը կարող է լինել հետևյալը՝ հարուստ ընտանիքներում մեծացած երեխաները ավելի զարգացած ուղեղ ունեն:

Երկրի 9 տարբեր համալսարանների հետազոտողները  Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի և Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբանների գլխավորությամբ նոր լայնածավալ հետազոտություն են անցկացրել երեխայի և դեռահասի ուղեղի  զարգացման վրա ընտանեկան եկամտի և ծնողների կրթության ազդեցության մասին:

«Երկար ժամանակ մեզ հայտնի էր, որ ցածր եկամուտներ ունեցող կամ անապահով ընտանիքների երեխաները դպրոցում այնքան մեծ հաջողություններ չունեն և ստանդարտացված թեստերի առումով մեծ դժվարություններ ունեն»,- The Huffington Post-ին պատմում է Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի Նեյրովիզուալիզացիայի լաբորատորիայի կոգնիտիվ զարգացման բաժանմունքի վարիչ դոկտոր Էլիզաբեթ Սոուելը:

«Գիտենք, որ ուղեղն է կառավարում վարքն ու միտքը, ուստի ուղեղում պետք է որոշակի տարբերություններ լինեն: Սա ընտանեկան եկամտի և ուղեղի չափերի հետ կապված՝ ամենամեծ հետազոտությունն է»:

Հետազոտողները ուսումնասիրել են 3-20 տարեկան մոտ 1000 անհատների, հավաքել նրանց սոցիալ-տնտեսական պայմանների տվյալներն ու գլխի ՄՌՏ-ի   արդյունքները, ինչպես նաև կատարողական գործառույթների, ինչպիսիք են օրինակ ինքնատիրապետումն ու հետանքների սպասելը, վերաբերյալ թեստերի ադյունքները:

Հետազոտությունները բացահայտել են ընտանեկան եկամտի և ուղեղի մակերևույթի չափի միջև մեծ դրական կապը՝ հատկապես ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուսուցման և ուսման հաջողությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել