Ապրիլի 24-ը սովորական մեռելո՞ց է:
Իհարկե, Ապրիլի 24-ն ուղղակի ննջեցյալների հիշատակության օր չէ:
Ի՞նչ է հայտնի Ապրիլի 24-ի մասին:
Ապրիլի 24-ին Կոստանդնուպոլիսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչության բնաջնջմանը, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն:
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը:
ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին, 1965-1967 թթ. կանգնեցվել է Մեծ եղեռնի գոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։
Մենք ուղղակի տուրք չենք մատուցում, մենք հիշում ենք և մենք պահանջատեր ենք:
Սակայն երբ խոսք է գնում Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին սկիզբ առնող գործընթացի մասին, մարդիկ ապրիլի 24-ին չսկսելու կամ ոչինչ չնախաձեռնելու համար, որպես հակափաստարկ, այդ օրը հավասարեցնում են հանգուցյալների թաղման արարողության, յոթնօրեքի, քառասունքի կամ էլ տարվա: Մի խոսքով՝ մեռելոցի: Իսկ դե անմոռուկի «հաղթարշավի» մասին էլ չեմ էլ ուզում գրել:
Ինչ մնում է Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությանը, ապա ես կասեմ՝ այո: Ես էլ եմ համարում, որ մեր հայրենիքի ու ազգի համար նվաստացուցիչ է 100-ամյակին ունենալ այսպիսի իշխանություն: Աշխարհը տեսնում ու ծիծաղում է վրաներս:
Դե հիմա դուք ասեք, թե ո՞րն է ճիշտը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/867656763305680?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել