5 քանի տարի առաջ Թբիլիսի էինք գնացել: Քայլում էինք Ռուսթավելի փողոցում: Կենտրոնական փողոցների կարգուկանոնը և քաղաքային յուրօրինակ մշակույթը, Եվրոպայի մաս կազմելու համընդհանուր մթնոլորտը, անկասկած, տպավորիչ էին: Վրացիների զգալի մասը հավատացած էին, որ մի քանի ամիս անց Վրաստանը դառնալու է Եվրոմիության մաս: Մի մասն էլ համոզված էր, թե արդեն Եվրոմիության մեջ են: Ու այս հենց այս պատասխանատու պահին Ռուսթավելու պողոտայի հենց մեջտեղում մի մեքենային բեռնախցիկ բացվեց, միջից գլուխը հանեց մի ոչխար, աջուձախ նայեց ու ճարպկորեն ճողոպրեց՝ առանց հարգելու ճանապարհային երթևեկության կանոնները... Մեքենան կանգնեց, միջից դուրս եկան երկու ջիգիթ, ու անտարբեր դեմքի արտահայտությամբ և պրոֆեսիոնալիզմի փայլուն դրսևորմամբ կրկին գերեվարեցին մեքենաների արանքներով տռճիկ տվող ոչխարին: Մի խոսքով, ոչխարը չվայելեց ազատության և դեմոկրատիայի շունչն ու ոգին: Հետաքրքրիր էր, որ ոչ ոք ուշադրություն չդարձրեց այս դիպվածին: Մի պահ պատկերացրեցի այս միջադեպը Նյու Յորքում կամ Վիեննայում... Нет господа, это не Рио-Де-Жанейро.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10206487866854118?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել