Շատ մարդկանց մոտ կյանքի ընթացքում առաջանում են անվերահսկելի տագնապներ, որոնք պայմանավորված են այս կամ այն իրավիճակից, հիշողություններից, վատ փորձից։ Այսպիսի վախերն անվանում են ֆոբիաներ։ Նրանց առաջանալու պատճառը դժվար է բացատրել, բայց դրանցից կարելի է ազատվել տրամաբանության օգնությամբ։ Դրա համար կամքի ուժ և ցանկություն է հարկավոր։
1. Ըստ հոգեբանների՝ ավելի քան 400 ֆոբիաներ գոյություն ունեն։

2. Պապաֆոբիա՝ վախ Հռոմի պապի նկատմամբ։

3. Ֆոբոֆոբիա՝ նոր ֆոբիա առաջանալու վախ։

4. Գեկսակոսիոգեկսակոնտագեկսաֆոբիա՝ վախ 666 (Գազանի) թվից։

5. Նոմոֆոբիա՝ առանց հեռախոս մնալու և բջջային կապը կորցնելու վախ։

6. Անատիդաեֆոբիա՝ ինչ-որ բադիկի՝ Ձեզ հետևելու վախ։

7. Կալիգինեֆոբիա՝ գեղեցիկ կանանց նկատմամբ վախ։

8. Հերոֆոբիա՝ ուրախությունից հետո տեղի ունեցած վախն է, քանի որ դրանից հետո կարող է «վատ բան» պատահել։

9. Ֆիլոֆոբիա՝ սիրահարվելու վախ։

10. Ալեքսանդր Մեծ, Նապոլեոն, Մուսոլինի և Հիտլեր. բոլոր նշվածները տառապում էին այլուրոֆոբիայով՝ կատուների նկատմամբ վախով։

11. Դիդասկալեյնոֆոբիա՝ դպրոց գնալու վախ։

12. Պիստանտրոֆոբիա՝ ուրիշներին վստահելու վախն է, որը պայմանավորված է նախկինում ունեցած վատ փորձով։

13. Ըստ նոր հետազոտության՝ ֆոբիաները կարող են հիշողություններ լինել, որոնք ԴՆԹ-ով սերնդից սերունդ են փոխանցվել։

14. Օմմատոֆոբիա՝ մարդու աչքերից վախենալն է։

15. Օդոնտոֆոբիա՝ ատամնաբուժական կլինիկաների և ատամների բուժման ֆոբիան է։

16. Հիպպոպոպոտոմոմոնստրեսեքսվիպպեդալիոֆոբիա՝ երկար բառերի նկատմամբ ունեցած վախ։

17. Չենոսիլլակաֆոբիա՝ գարեջրի դատարկ գավաթի նկատմամբ վախ։




