These-Foods-Must-Not-Be-Re-Heated-You-Might-Get-PoisonedMediamonitor.am-ը գրում է.

Երբևէ պատրաստե՞լ եք մեծ կաթսայի մեջ սպանախով կամ սունկով ապուր, և եթե այո, բնականաբար այն ամբողջությամբ չեք կարողացել ուտել և մնացածն էլ թողել եք հաջորդ օրվա համար: Իսկ հաջորդ օրը այն պարզապես նորից տաքացրել եք՝ համարելով այն պատրաստ ուտելու համար, առանց գիտակցելու, որ դա հակացուցված է ձեզ համար: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում այդպես անել.

Բոլորս էլ շատ հաճախ ապուր ենք պատրաստում մի քանի օրվա համար և պարբերաբար այն տաքացնում: Այնուամենայնիվ, որոշ սննդամթերքներ փոխում են իրենց բաղադրությունն ու կորցնում սննդարարությունը, երբեմն էլ նույնիսկ թունավոր են դառնում: Ձեզ ենք ներկայացնում այդ սննդամթերքների ցանկը.

Սունկ

Սունկ պատրաստելիս լավագույն տարբերակը այն եփելուց հետո անմիջապես ուտելն է, իսկ եթե մնում է նաև հաջորդ օրվա համար, ապա ավելի լավ է այն ուտել սառը վիճակում: Սա վերաբերվում է ապուրներին, ինչպես նաև ռիսոտո կերակրատեսակին, որը նույնպես սնկով է պատրաստվում: Երբ երկրորդ անգամ ենք տաքացնում սունկը, տեղի է ունենում սպիտակուցների կազմի փոփոխություն, արդյունքում նույնիսկ փոխվում է սննդի համը: Այդ դեպքում այն կարող է առաջացնել մարսողական լուրջ խնդիրներ և կորցնել առողջությանը նպաստող օգտակարությունը:

Հավի միս

Ինչպես սնկի դեպքում, այպես էլ մսի դեպքում նորից տաքացնելու ժամանակ տեղի է ունենում սպիտակուցների փոփոխություն: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում այն տաքացնել բարձր ջերմաստիճանում. խոսքը վերաբերվում է հիմնականում  հավի մսին, որն ավելի շատ սպիտակուցներ է պարունակում քան կարմիր միսը: Եթե տաքացնում եք, ապա գոնե տաքացրեք ցածր ջերմաստիճանով և ավելի երկար ժամանակ:

Կարտոֆիլ

Կարտոֆիլն ունի բարձր սննդայնություն, այն չի թույլատրվում տաքացնել, որովհետև այդպես այն կորցնում է իր հատկություններն ու նույնիսկ թունավոր դառնում: Կերեք այն պատրաստելուց անմիջապես հետո կամ սառը վիճակում: Այն ունի օսլայի բարձր տոկոսայնություն, որն ապահովում է երկարատև հագեցվածություն: Եթե մի քանի օրվա համար շոգեխաշած մսով ապուր եք պատրաստում, ապա կարտոֆիլը միանգամից մի գցեք, այլ ամեն անգամ քիչ-քիչ ավելացրեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել