
Գիտության առաջընթացը, ինչպես հայտնի է, նույն տեղում չի մնում, այլ շարունակաբար զարգանում է։ Բայց չգիտես ինչու՝ հարյուր տարվա ընթացքում չկարողացան քաղցկեղի դեմ դեղամիջոց ստեղծել կամ էլ ամբողջ աշխարհին կերակրելու միջոց գտնել։ Թե՞ գտան։ Ո՛չ, եթե գտնեին, ապա անպայման կօգտագործեին, և մենք բոլորս ուրախ կյանք կվարեինք։ Այդպես չէ՞։
Երկընտրանքային վառելիք
Էկոլոգիապես ավելի մաքուր և ավելի էժան վառելիք ստեղծելու վերաբերյալ դեռևս շատ խոսակցություններ են եղել։ Հենց ինքը՝ ջրածինը, բենզինից վատ չի այրում, իսկ դրա այրման ապրանքներն ավելի քիչ թունավոր են։ Ինչ վերաբերում է դրա հայթայթմանը, դրանից բնության մեջ շատ կա, իսկ հայթայթման ձևերը քաջ հայտնի են և օգտագործվում են արդյունաբերության մեջ։
Որպես ջրածինը չօգտագործելու պատրվակ՝ ներկայացնում են նրա պայթյունավտանգությունը, և այդ նյութը մեքենայի մեջ լցնելը, մեղմ ասած, վտանգավոր է։
Բայց մի՞թե բենզինը նույպես պայթյունավտանգ չէ։ Բացի այդ՝ ջրից ջրածին հանելու ամենահին ձևերից մեկն էլեկտրոլիզն է։ Հնարավոր է՝ մի փոքր ցանկության դեպքում կառուցեին այնպիսի սարքավորում, որը կարող էր ջրից ջրածին հանել, և այն կտեղադրեին մեքենայի այրման խցիկում։
«Անբուժելի» քաղցկեղ
Սեպտեմբերի սկզբին «Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային ֆոնդ» միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը հայտնեց, որ կան փաստեր, որոնց համաձայն՝ աշխարհում տարեկան գրանցվում են քաղցկեղով հիվանդ ավելի քան 12 միլիոն մարդ։ Այսպիսի հիվանդների բուժումը տարեկան կազմում է 286 դոլար։
Սակայն 1983թ. ուռուցքաբան Տուլիո Սիմոնչինին բուժեց Գենարո Սանգերմանո անունով մի իտալացու, ում ասել էին, որ մի քանի ամսվա ընթացքում թոքերի քաղցկեղից կմահանա։ Այս մարդը շատ կարճ ժամանակաշրջանում բուժվեց։ Քաղցկեղն անհետացավ։ Այլ հիվանդների դեպքում նույնպես դրական արդյունքի հասնելով՝ միամիտ Սիմոնչինին հույս ուներ, որ առողջապահության նախարարությունը կսկսի կլինիկական ուսումնասիրություններ անել և կստուգի՝ ինչպես է իր մեթոդն աշխատում։
Սակայն իտալական բժշկական հաստատությունը ոչ միայն չուսումնասիրեց իր մեթոդը, այլև նրան զրկեց բժշկական որակավորումից՝ «հիվանդներին չընդունված դեղամիջոցներով բուժելու» համար։
ԶԼՄ-ները սկսեցին նրա դեմ դավեր նյութել և նրա մեթոդը քննադատել։ Շուտով նա հայտնվեց բանտում՝ այսպես ասած իր հիվանդներին «սպանելու» համար։
Բժշկական հաստատությունը հայտարարեց, որ քաղցկեղի՝ նատրիումի երկածխաթթվի միջոցով բուժելը «զառանցանք» է։
Մինչ միլիոնավոր հիվանդներ տանջալի կերպով մահանում են «փորձված» և «անվնաս» քիմիաթերապիայից, բժիշկները շարունակում են արգելել նատրիումի երկածխաթթվի միջոցով բուժումը։
Որոշ ժամանակ անց նա շարունակեց իր աշխատանքը։ Ներկայումս նրա մասին գիտեն համացանցից և ոչ միայն։ Այս բժիշկը բուժում է նույնիսկ բարդացած քաղցկեղը։ Որոշ դեպքերում ընթացակարգերն ամիսներ են տևում, իսկ որոշ դեպքերում (օրինակ կրծքի քաղցկեղի դեպքում)՝ ընդամենը մի քանի օր։ Հաճախ Սիմոնչինին իր հիվանդներին հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով է խորհուրդ տալիս՝ ինչ անեն։ Նա նույնիսկ բուժման ընթացքում անձամբ ներկա չի գտնվում, և նույնիսկ այդ դեպքում արդյունքներն ապշեցնող են լինում։ Եվս մեկ անգամ նշենք, որ քաղցկեղի բուծման ծախսը տարեկան կազմում է 286 դոլար կամ օրական 783 միլիոն դոլար։ Մի տուփ նատրիումի երկածխաթթուն արժե 2 ցենտից մինչև մեկ դոլար։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Սննդի «ոչ բավարար» քանակություն
Գոյություն ունի բացարձակապես թյուր կարծիք, որ մոլորակը գերբնակեցված է։ Ճիշտ ասած՝ Երկրի գերբնակեցման համար այնքան երկար ճանապարհ պետք է գնալ, որքան Մոսկվայից Պեկին ոտքով։ Եվ քաղցի խնդիրն Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում այն չէ, որ մոլորակն ի վիճակի չէ բավական քանակությամբ սնունդ ապահովել։
Խնդիրը նաև այն չէ, որ պետք է Աֆրիկա այնպիսի սնունդ ուղարկել, որը մենք չենք ուտում։ Չնայած դա նույնպես տվյալ խնդիրը կլուծեր, սակայն կա ավելի արդյունավետ միջոց՝ բավականացնող քանակությամբ սնունդ աճեցնել։
Կրկին 1960թ. Անգլիայում հայտնաբերվեց սերմը մշակելու այնպիսի միջոց, որը կնպաստեր բերքի՝ մի քանի անգամ շատ ավելանալուն։ Այս միջոցն առաջարկվեց Ռոն Հաբբարտի կողմից։ Նա այն ժամանակ հայտնաբերեց, որ նույնպես կարող են ցավ զգալ։ Այս փաստը լայն տարածում գտավ, իսկ բերքի մեծացման փորձերի արդյունքները «լռեցվեցին»։
Տեսություններ և դավադրություններ
Ես մարդկանց ոչնչացման մասին գլոբալ դավադրության տեսության տարածման կողմնակից չեմ։ Գոնե նրա համար, որ այս տեսությունը հանգեցնում է անպաշտպանության զգացողության և խնդրի լուծման ոչ մի տարբերակ չի առաջարկում։
Իրականում խնդիրը դավադրության լինելու կամ չլինելու մեջ չէ։ Նույնիսկ եթե այն կա, ապա այն մեկ այլ դավադրության հետևանք է՝ ավելի ընդհանուր խնդրի։ Դրա անունն էգոիզմ է։ Երբ մարդն իր պահանջմունքներից այն կողմ ոչ մի բան չի տեսնում, հազարավոր և միլիոնավոր մարդիկ են տուժում։ Ամենածիծաղելին, միևնույն ժամանակ՝ ամենատխուրն այն է, որ մարդը ոչնչացնում է նաև իր ապագան։
Իրականում Ձեր չսիրած բանը փոխելու միակ ճանապարհն այն չանելն է. օրինակ՝ այն, ինչ մեզ թելադրում են հիմար սերիալները, «հայտնի» դետեկտիվները և մոդայիկ ամսագրերի հոգեբանությունը։ Պետք չէ ներսում փակվել։ Նայեք Ձեր շուրջը, յուրաքանչյուր մարդ, ում Դուք հանդիպում եք, ազդում է Ձեր կյանքի վրա։ Մեկը՝ շատ, մյուսը՝ ավելի քիչ, բայց յուրաքանչյուրն է ազդում։
Եվ ամեն անգամ, երբ Ձեր առջև լինի հետևյալ խնդիրը՝ ինչպես վարվել, ինքներդ Ձեզ հարցրեք՝ արդյո՞ք կցանկանայիք, որ Ձեր կողքինը Ձեզ նման վարվեր։ Ի միջի այլոց՝ եթե պատասխանը կլինի «Ինձ համար միևնույն է», ապա այն կարող եք որպես բացասական պատասխան ընկալել։
Համոզված կարող եմ ասել, որ եթե այս երկրի բնակչությունը սկսի ոչ միայն իր շահերի մասին մտածել, կյանքը բացարձակապես տարբեր կդառնա։ Եվ մի օր մենք կտեսնենք և՛ սննդի բավականեցում, և՛ անբուժելի հիվանդությունների բուժում, և՛ էժան էկոլոգիական վառելիք և շատ այլ բաներ։



