Aravot.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը ողջունել է Թուրքիայի իշխանությունների առաջարկը 2016 թվականին խոշոր ներդրող դառնալու միջոցով «Եվրոպայի խորհուրդը ամրապնդելու» մասին:
ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուդի Սալեսի ԵԽԽՎ ծախսերի մասին զեկույցի հիման վրա պատրաստված բանաձեւի նախագծում հանձնաժողովը կոչ է արել անդամ պետություններին առանց Եվրոպայի խորհրդի բյուջեում իրենց ներդրումները նվազեցնելու ընդունել այս առաջարկը:
Հանձնաժողովը նաեւ առաջարկել է ավելացնել ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորների քանակը եւ նշել է, որ թուրքերենը, որպես աշխատանքային լեզու ընդունելը կարող է ֆինանսավորվել միայն հավելյալ ֆինանսական աղբյուրներից:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2015/04/01/556814/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել