Mediamonitor.am-ը գրում է.
Իսպանիայում բացվել է, Խորհրդային Միության հերոսի՝ Հեմինգուեյի վեպի հերոսի նախատիպի արձանը
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, իսպանական Ֆուենլաբարդա քաղաքում բացվել է Սովետական Միության հերոս, ծնունդով՝ Հյուսիսային Օսեթիայից Հաջի-Ումար Մամսուրովի հուշարձանը:
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մամսուրովը գլխավորում էր հանրապետական բանակի դիվերսիոն-հետախուզական խումբը: Նա դարձել է Էռնեստ Հեմինգուեյի «Ում համար է ղողանջում զանգը» վեպի գլխավոր հերոսի նախատիպը: Հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին Հաջի-Ումարի դուստր Ասյան և թոռը՝ Սերխիո Էռնանդեսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել