Էսօր տեսա, որ քաղաքի հայտնի «ՄՈՒՇՈՒՐԲԱն» հանել են, որ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ արձանը կանգնեցնեն: Փողը կա, ծախսելու տեղը չկա: Ա՜յ քեզ բան: Բնակ կոմունալ բաժնի պետը լրագրողի հարցին, թե՝ ճիշտ չէ՞ր լինի, որ ասֆալտեինք գոնե, էլի բան էր, ասաց. «Ենթադրենք՝ ունենք 30 կմ ճանապարհ, որ անբարեկարգ վիճակում է, արձանը չդնենք ու 1 կմ ասֆալտենք, դրանից ի՞նչ կփոխվի: 
Տարօրինակ պատասխան քաղաքապետարանի պատասխանատուի շուրթերից: 
Ինչպե՞ս թե ինչ կփոխվի. կպակասի անբարեկարգ ճանապարհների քանակը, գոնե 1 կիլոմետր քիչ մեղք կգործի ժողովուրդը, երբ ամեն անգամ այս տեսակ փողոցներով կանցնի ու անիծելով կհայհոյի: Ախր ինչպե՞ս կարելի է թույլ տալ: Ախր սա էլ քրիստոնեավայել չէ...
Չէ՜... Երևի այս հարցով դիմենք արդեն կաթողիկոսին, որ իր հոտին հետ պահի մեղքի զգացումից:

Սիրելի գյումրեցիներ համայն աշխարհի: Այս օրվանից սկսած՝ էկեք մտածենք այս կոլորիտային քաղաքի մասին ու մեկտեղվենք, մենք ինքներս գումար հավաքենք ու փորձենք մեր ու մեր երեխաների գլխի ճարը տեսնել, թե չէ որ սրանց հույսին մնանք, մի 50 տարի էլ դեռ նույն վիճակում կլինենք:
Ամոթ է, ամոթ, գոնե դպրոց-մանկապարտեզների ճանապարհները կարգավորեք: Նյարդային համակարգերը խանգարվել են երեխաների, պատանիների, երիտասարդների ու ծերերի... Հետո էլ ասում եք՝ իրար կերան էլի. հետո էլ ասում եք՝ մեկը կախվեց, մյուսը կամուրջից ընկավ, էն մի երրորդն էլ իր կնոջն ու երեխային սպանեց և այլն և այլն... Բա էսքան բանից հետո պիտի մի տեղ իրենց բացասական էմոցիան դատարկե՞ն, թե՞ չէ...
Լա՜վ է, ինչքան ասես, էլի նույնն է: Սևակն ասում էր. պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ: Այնպես որ, էլ չարժե ճակատը պարզած՝ խփենք պատին: Այն պատին, որ մեզ համար իբր թե պիտի ապաստանի դեր տաներ...

ԹԱՐՄ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻՑ

Էսօր տեսա թե քաղաքի հայտնի «ՄՈՒՇՈՒՐԲԱն» հանել են, որ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ արձանը կանգնեցնեն: Փողը կա ծախսելու տեղը չկա: Այ քեզ բա՜ն: Բնակ կոմունալ բաժնի պետը լրագրողի հարցին՝ թե ճիշտ չէ՞ր լինի, որ ասֆալտեինք գոնե էլի բան էր. ասաց. -Ենթադրենք ունենք 30 կմ ճանապարհ, որ անբարեկարգ վիճակում է, արձանը չդնենք ու 1 կմ ասֆալտենք դրանով ի՞նչ կփոխվի: Տարօրինակ պատասխան, քաղաքապետարանի պատասխանատուի շուրթերից: Ինչպե՞ս թե ինչ կփոխվի. կպակասի անբարեկարգ ճանապարհների քանակը, գոնե 1 կիլոմետր քիչ մեղք կգործեն ժողովուրդը, երբ ամեն անգամ այս տեսակ փողոցներով կանցնեն ու անիծելով կհայհոյեն: Ախր ինչպես կարելի է թույլ տալ: Ախր սա էլ քրիստոնեավայել չէ...Չէ՜... երեւի այս հարցով դիմենք արդեն կաթողիկոսին, որ իր հոտին հետ պահի մեղքի զգացումից:Սիրելի գյումրեցիներ համայն աշխարհի: Այս օրվանից սկսած էկեք մտածենք այս կոլորիտային քաղաքի մասին ու մեկտեղվենք, մենք ինքներս գումար հավաքենք ու փորձենք մեր ու մեր երեխաների գլխի ճարը տեսնել, թե չէ, որ սրանց հույսին մնանք մի 50 տարի էլ դեռ նույն վիճակում կլինենք:Ամոթ է, ամոթ, գոնե դպրոց-մանկապարտեզների ճանապարհները կարգավորեք: Նյարդային համակարգերը խանգարվել են երեխաների, պատանիների, երիտասարդների ու ծերերի... հետո էլ ասում էք իրար կերան էլի. հետո էլ ասում էք մեկը կախվեց, մյուսը կամուրջից ընկավ, են մի երրորդն էլ իր կնոջն ու երեխային սպանեց եւ այլն եւ այլն... բա էսքան բանից հետո պիտի մի տեղ իրենց բացասական էմոցիան դատարկե՞ն թե չէ...Լա՜վ է, ինչքան ասես էլի նույնն է: Սեւակն ասում էր. պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ: Այնպես, որ էլ չարժե ճակատը պարզած խփենք պատին: Այն պատին որ մեզ համար իբր թե պիտի ապաստանի դեր տաներ...

Posted by Արա Նախշքարյան on Wednesday, April 1, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել