Երևի թե միակ ազգն ենք էս աշխարհում, որ թողել ենք մեր հաղթական, փառահեղ պատմությունը, մեր հանճարեղ երաժշտությունը, մեծ, ահռելի մշակութային ճառանգությունը, սեփական ազգային ու պետական խորհրդանիշներն ու ավանդույթները ու քարոզում ենք, տարված եմ մնացած ազգերի մշակույթով, պատմությամբ, երաժշտությամբ:Հարգելիներս, ինձ ճիշտ հասկացեք, 21--րդ դարը չի նշանակում`հեռանալ ազգային արժեքներից, մոռանալ մեր նախնիների մասին, մոռանալ ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում, ես ցավում եմ, որ այսօր մենք այս ճանապարհ ենք բռնել, մի հատ թող ուրիշները նայեն մեզ ու օրինակ վերցնեն, ուր էին ուրիշները, երբ հայկական ճարտարապետությունը կար`Եվրոպան մեզնից վերցրեց, ուր էին այն աշխարահռակ երաժիշտները, որ կարող Առբո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան և այլոք:Ուր էր մնացած երկրների մշակույթը, երբ կար Հայ բազմադարյա, հարուստ ու պատմական մշակույթը:Խնդրում ենք, պարզապես խնդրում եմ, եկեք չմոռանանք, որ երկրի, որ ազգի զավակ ենք մենք, ընդամենը այսքանը, մնացածը ընդունում եմ, կարելի է լսել օտարազգի կատարողների երաժշտութուն, երբ դրանք ճաշակ ունեն, կարելի է հիանալ այս կամ այն երկրի գեղեցկությամբ կամ այլ բանով, բայց մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ թողել ենք զմայլվում ենք ուրիշ Ռուաստաններով, Ֆրանսիաներով, Ամերիկաներով, Եվրոպաներով և այլն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել