Life.panorama.am-ը գրում է.
Այս բաղադրատոմսը, որը բաղկացած է լոլիկից, կոճապղպեղից, կիտրոնից, նեխուրից և սև պղպեղից, հանդիսանում է ճարպերի թշնամին։
Այս բաղադրիչները հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը և քայքայում է անգամ ամենակայուն ճարպերը՝ մարմնի ցանկացած հատվածում։
Եթե խմեք այս ըմպելիքը կանոնավոր կերպով, ապա կկարողանաք մեկ ամսվա ընթացքում նիհարել մի քանի կիլոգրամ։
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է․
· 1 բաժակ տոմատի հյութ
· ¼ բաժակ կիտրոնի հյութ
· 1 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղ
· 0,5 թեյի գդալ սև պղպեղ
· 2 հատ նեխուր։
Այս բոլոր բաղադրիչները խառնել, ըմպելիքը լցնել երկար բաժակի մեջ և զարդարել նեխուրով։ Ըմպելիքը խմել և ընթացքում ուտել նեխուրը։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև սառցե խորանարդներ։
Այս ըմպելիքը խմել օրը 3 անգամ՝ սնունդի արանքներում։



