Հունաստանում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆուտբոլային ակումբները դժվարությամբ են գտնում հովանավորներ: Շատ գործարարներ հրաժարվել են գումարներ ներդնել ֆուտբոլում դրա ցածր եկամտաբերության համար: Իսկ Հունաստանի ֆուտբոլային ակումբները չսնանկանալու համար փնտրում են նոր հովանավորներ: Եվ այսպես ֆուտբոլային ակումբներից մեկը Հունաստանի՝ ՛՛Վօուկեֆալան՛՛ իր համար հովանավոր է գտել տեղի տեղի հասարակաց տներից մեկին: Ինչպես հայտնել է ակումբի նախագահն իրենց ակումը ուրիշ հնարավորություն չուներ,այլապես իրենք կսնանկանային: Ակումբի մարզաշապիկին արդեն գովազդվում է հասրակաց տան գովազդը, իսկ ֆուտբոլիստներից մեկը՝ Բատզիոլասը, կես կատակ կես լուրջ ասաց որ նրանց խոստանում են հաղթանակի դեպքում անվճար հասարակաց տանն սպասարկվեն: Եթե ՛՛Վօուկեֆալան՛՛ ակումբին փրկում է հասարակաց տունն,ապա ՛՛պալեօպիրգո՛՛ ակումբի հովանավորն է սգո ծառայություններ մատուցող ընկերությունը,նրանք խաղադաշտ են դորս գալիս մարզազգեստի վրա մեծ խաչով: