Իրոք չեմ հասկանում հայերին, ինչ-որ չարություն կա ամեն մի հայի սրտում, անհանգստություն, անհանդուրժողականություն, անվստահություն ու լիքը ատելություն իր շրջապատի նկատմամբ, նույնիսկ սեփական հարևանության, ընտանիքի անդամների, բարեկամների ու անծանոթների հանդեպ։ Չեմ հասկանում հայերին, մի՞թե այսքան մութ ու սև է իրենց հոգին, որ սեփական անձից այն կողմ ոչ մի այլ հայի չեն տեսնում, չեն ցանկանում նրա լավը, նրա հետ կիսվել, նրան քաջալերել ու բարձրացնել։ Ինչ-որ վատ բնավորության մարդ է հայը, այո, վատ, ու վատ է եղել երկու հազար տարիներ, որովհետև թեկուզ բռնի ուժի ներքո ծախել է իր հոգին, իր էությունը, իր ազգությունն ու ամեն ինչ, որ կարող էր ծախել, ծախել է... Ու տակավին ծախում է ինչ որ պատահի, ինչ որ կարող է, միայն հաճախորդ լինի։ Չարչիներ են հայերը, կծախեն ամեն ինչ, նույնիսկ այն, որ իրենցն էլ չի։ Հայն է հային ոչնչացրել, ոչ թուրքը, ոչ մոնղոլը, ոչ էլ արաբն ու պարսիկը։ Հայը ծախել է հային, որպեսզի կոտորեն իր հային։ Շատ ցածր կարծիք ունի հայը հայի հանդեպ, այնքան ցածր, որ ամենաէժան գնով էլ կծախի իր բարեկամին ու հարևանին... Ոչ թասիբ կա, ոչ արժանապատվություն։
Փոխվել է պետք: Հայի հոգին մաքրել է պետք: Հայի՝ ինքն իրեն թունավորող բնավորությունը վերադաստիրակել է պետք։ Այս ամենի համար սովորել է պետք, սովորել ՍԻՐԵԼ, սովորել ՀԱՐԳԵԼ ՄԱՐԴ հասկացողությունը, սովորել մեծարել գաղափար կոչեցյալը, մտածելն ու ծախելու փոխարեն, նվիրելը, կիսվելը, բաժանելը ու օգնելը:
Ծեծ ու ջարդող, բարբարոսություններ իրականացնողներին ոչնչացնել է պետք, աղտի նման, աղբի նման, քացկեղային հիվանդության նման ոչնչացնել է պետք նմաններին։
Չեմ կարողանում զավակներիս համոզեմ, որ այսօրվա հայի տեսակը լավն է... Որովհետև երկու հազար տարի է, որ լավը չի հայի այս տեսակը։ Ինչ-որ հայի նոր տեսակ պետք է պատվաստենք, աճեցնենք, ստեղծենք, առաջ բերենք։ Այս հայի տեսակով երևի հիմնովին ոչնչանանք։ Ցեղասպանություն ինքներս ենք իրականացրել երկու հազար տարիներ իրար դեմ... Իսկ թուրքերը 1915–ին պարզապես հայերի բարբարոսություններն ընդօրինակել են, ծավալել ու հայերի բացթողումները լրացրել...
Այսօր շատ վատ տրամադրությամբ եմ արթնացել: