HayNews.am-ի տեղեկություններով` օրերս Կոշ քրեակատարողական հիմնարկում մի կին փորձել է սպանության համար ազատազրկման դատապարտված իր ամուսնուն թմրանյութ փոխանցել: Սակայն հանցագործությունը բացահայտվել է, և կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել: Քրակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը HayNews.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ նախաքննությունն ընթանում է ոստիկանության Աշտարակի բաժնում:
Ինչ վերաբերում է կատարվածի մանրամասներին, մեր աղբյուրների պնդմամբ` երբ կինը հերթական անգամ ամուսնուն տեսակցության է գնացել, գաղութի աշխատողները հանձնուքը զննել են ու պարզվել, որ կինը վաֆլու շերտերի մեջ թմրանյութ է տեղադրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել