Ընդհանրապես մենք` հայերս, աշխարհի մյուս ազգերից մեզ տարբերող բնավորության մի գիծ ունենք` կգտնենք մեկին, ում կմեղադրենք աշխարհի բոլոր մեղքերի մեջ, կդարձնենք մեր անհաջողությունների գլխավոր պատճառ ու մեղավոր և դրանից մեզ թեթևացած կզգանք: Վերջին օրերի իրադարձությունները վերլուծելիս տեսնում ենք, որ այդ «մեղավորը» Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն էր: Շալանդը մեր հավաքականի մարզիչն է անցյալ տարվա փետրվարի 28-ից: Ընդամենը մեկ տարի աշխատելով մեր թիմի հետ՝ շվեյցարացի մասնագետը հասցրեց վայելել հայ ֆուտբոլասեր հասարակության «սերն» իր ողջ խստությամբ: Ինչ ուզում էր լիներ, ինչպես ուզում էին խաղային մեր տղաները և անկախ հակառակորդի ուժեղ ու թույլ լինելուց, մեղավորը միշտ Շալանդն էր: Գրեթե չեղավ մի խաղ, որ Ֆեյսբուքը չողողվեր «Շալանդ, հեռացիր» և նմանատիպ այլ կոչերով:

Դե ինչ, կարծես թե կատարվեց բազմահազար երկրպագուների վերջին տարվա երազանքը`Շալանդը հրաժարական տվեց: Նրա հրաժարականը մեծ իրարանցում առաջացրեց, մի խինդ մի ուրախություն և վերջապես ՀՈՒՅՍ, որ հավաքականի հաջորդ մարզիչն (մեջբերեմ ֆեյսբուքցիներից մեկի խոսքը) այսքան ապաշնորհ չի լինի, քանի որ Շալանդի ժամանակաշրջանում մեր հավաքականն ապրեց իր տարեգրության մեջ մեծագույն հետընթացը։ Այս մրցաշրջանը համարվում է արդեն ձախողված, և հետագա խմբային հանդիպումների ժամանակ մեր թիմն ընդամենը լինելու է ստատիկ կարգավիճակի մասնակից։

Հետևելով ֆեյսբուքյան արձագանքներին, կարելի է փաստել, որ Շալանդի հրաժարականից բոլորը գոհ են և ոչ մեկը  չի փորձում նրան արդարացնել ու հետ բերելու փորձեր անել.

 

Հետաքրիրն այն է, որ եթե մի քիչ  հետ գնանք ժամանակի մեջ, 2013-ի հոկտեմբեր` Վարդան Մինասյանի հրաժարականի օրերը, կտեսնենք լրիվ այլ պատկեր: Չնայած նրան, որ էլի բոլոր խաղերի ժամանակ գլխավոր մեղավորը Մինասյանն էր, բայց նրա հրաժարականը տխրեցրել էր  ֆուտբոլասերներին, անգամ նրան բազմիցս անգամ «գեղեցիկ խոսքեր» ձոնած ֆեյսբուքցիները  նրան հրաժեշտ տվեցին մեծ երախտագիտությամբ:

 

Չեմ կարողանում գտնել արձագանքների նման տարբերության պատճառը, բայց ասեմ, որ կողքից շատ հետաքրքիր էր հետևել և համեմատել դրանք :)

Հուսանք` մեր հաջորդ մարզիչը ֆեյսբուքցիների կողմից միայն հիացական բացականչությունների կարժանանա, ու մենք էլ կհպարտանանք մեր թիմի հաղթանակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել