Զարմանալի է, բայց ժամանակի ընթացքում ազրբառանների ագիտպրոպը փոփոխություններ է կրել: Էլ ավելի զարմանալի է, որ ֆեյսբուքահայերը դա չեն ֆիքսում: Նախկինում սրանք միամտաբար գալիս էին իրենց մուսլիմ անուններով ու նկարներով: Տեսան, որ գրեթե ընդունող չկա, հիմա անցել են ավելի քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչների անվան տակ սողոսկելուն: Հայտեր են ուղարկում, մերոնք էլ միամիտ ընդունում են: Ու չեն մտածում, թե, ասենք, ինչ-որ մի երիտասարդ վայոմինգցի Ջոն Կելլի ինչի՞ է միայն մեծահասակ հայաստանցիների հետ ընկերանում: Ուշադրություն եմ դարձրել, երբ այդ կողմերից հայտեր են գալիս, որ հնարավոր է ավտոմատ հաստատես, միանգամից սկսում են ինտենսիվ խոսել, փորձել մտերմիկ կապ հաստատել: Բազում օրինակներ ունեմ, ցանկացողներին կարող եմ պատմել: Ուղղակի խորհուրդ եմ տալիս, անհասկանալի, անորակ մարդկանց հետ մի ընկերացեք: Դրանով նաև բացում եք ձեր ընկերների ցանկն ու նրանց հարվածի տակ դնում այդ ...ների առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/881583041864974?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել