Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանի մուտքը շոու բիզնես կայծակնային էր. 2006 թվականին նա երգեց «Գիշեր է» երգը, որը միանգամից հիթ դարձավ, զուգահեռ հայտնի դարձավ, որ 17-ամյա աղջիկը մասնակցել է «BBC»-ի կազմակերպած մրցույթին ու հաղթանակ բերելՀայաստանին: Սրանից հետո նրա անունը թնդաց երկրով մեկESem.am-ը հետաքրքիր հիշողություններ արթնացնող բլից հարցազրույց է ունեցել Սիլվայի հետ:)


Ինչպե՞ս կբնութագրես երգացանկդ:

-  Բավականին բազմաժանր:)

-  Ո՞րն է նախընտրածդ երաժշտական ոճը:

-  Քանի որ մասնագիտության բերումով ամեն տեսակ բան երգում ենք, կարելի է ասել՝ ամեն տեսակ երաժշտություն էլ լսում եմ, սակայն դա կախված է տարամադրությունից: Հիմնականում՝ պարային, լինում են նաև մեղեդային երգեր:

-  Ո՞րն է եղել առաջին երգդ:

- Մանկությանս տարիներին եղել է «Հեքիաթ» երգը, իսկ որպես տեսահոլովակ՝   «Գիշեր է»-ն:

-  Ե՞րբ է եղել առաջին բեմելդ:

-  4 տարեկանում, Վայքի Մշակույթի տան բեմում:

-  Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:

-  Մի քանիսը կնշեմ՝ «Գիշեր է», «Ուշացել եմ», «Դե գնա», «Սիլոյի պարը», «Մռութիկ», «Շնորհավոր»:

-  Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:

- Կուռքեր չունեմ, քանի որ նրանց նկատմամբ սերն այլ կերպ է դրսևորվում, սակայն շատ եմ սիրում այն արվեստը, որը ներկայացնում է Բեյոնսեն:

-  Կա՞ երգիչում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:

-  Բեյոնսեն, Սելին Դիոնը:

-  Կա՞ միջազգային հիթորը շատ ես ցանկանում կատարել:

-  Glenn Lewis-ի  «Fall again» երգը, որը  2006 թվականից մինչ օրս կա հեռախոսիս մեջ ու անդադար լսելով չեմ հոգնում: Շատ գեղեցիկ երգ է:

Ո՞րն է եղել ստացածդ առաջին մրցանակը:

- «Շնորհալիներ-95» փառատոնի ժամանակ ստացածս մրցանակը, որը պահում եմ մինչև հիմա:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել