Mediamonitor.am-ը գրում է.

Ձմռան վերջին ամսին անմիջապես հետևում է գարունը: Դա նշանակում է, որ մարդկանց օրգանիզմը վերջապես կդադարի գործել «ավելի շատ սննդարար նյութերի մթերման» ռեժիմով:  Պետք է նշել մեկ բան ևս, որ շուտով ամառ է: Հետևեք մեր կողմից առանձնացված բեռնաթափման օրերի տարբերակներին, որպեսզի գալիք տաք սեզոնի միակ հոգսը լինի լողազգեստի մոդելի, և ոչ թե չափսի ընտրությունը: Ի դեպ, փորձված է, որ դրանք ոչ միայն օգտակար են, այլ նաև համեղ:

Բեռնաթափման օրերը դրանք խիստ քաղցի մատնվելու և կամ միայն ջուր օգտագործելու օրեր չեն: Հիմա դուք կարող եք ընտրություն կատարել զանազան տարբերակների միջև՝ կախված ձեր ճաշակից: Բեռնաթափումը իրականացվում է շաբաթական մեկ անգամ: Կան տարբերակներ նաև քաղցրակերների և մսակերների համար: Դա օրգանիզմի բեռնաթափում է, որի ժամանակ դուք կարող եք ոչ միայն քաշ կորցնել, այլ նաև պարզապես բարելավել ձեր ինքնազգացողությունը:

Բեռնաթափման օր բանանով

Բոլորը գիտեն բանանի առողջարար հատկությունների մասին: Մարզիկները անվանում են բանանը «բնական էներգիայի աղբյուր» և ուտում են մկանային հյուսվածքները վերականգնելու համար: Արտաքին տեսքին հետևողները հաստատում են, որ բանանը բարերար ազդեցություն ունի մաշկի վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել միրգը քնելուց առաջ՝ անքնության դեմ պայքարում հաղթանակ տանելու համար: Դիետոլոգները նկատում են, որ շաբաթական մեկ օր բանանով բեռնաթափումը նպաստում է նիհարելուն: Բանը նրանում է, որ բանանի մեջ պարունակվող մրգաշաքարը ոչնչացնում է քաղցրի հանդեպ ցանկությունը:

Չնայած ցածր կալորիականությանը, բանանը նպաստում է արագ հագեցմանը: Մտապահեք այս փաստը և նախաճաշեք աշխատավայրում այս մրգով, այլ ոչ թե փոքր կեքսերով:

Կան բանանով բեռնաթափման տարբեր տարբերակներ: Կարող եք զուգակցել բանանը ջրով (նախաճաշին, ճաշին, ընթրիքին կերեք բանան և խմեք մեկ բաժակ ջուր), կաթով (հարեք կաթը և բանանը հարիչով) կամ կաթնաշոռով:

Բեռնաթափման օր շոկոլադով

Շոկոլադով բեռնաթափման օրը դուր կգա ոչ միայն քաղցրակերներին, այլ նաև նրանց, ովքեր տառապում են արյան բարձր ճնշմամբ: Շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն: Հասկանալի է, որ ցանկացած շոկոլադ չի համապատասխանի: Կաթնային և սպիտակ շոկոլադե սալիկները մի կողմ թողեք: Ընտրեք դառը շոկոլադ, որը պարունակի ոչ պակաս, քան 80% կակաո:

Բեռնաթափման օրը կարելի է կազմակերպել 2 եղանակով: Կարող եք ուտել 10 գրամ շոկոլադ նախքան յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելը, կամ կարող եք վերցնել 80 գրամ շոկոլադ և բաժանել դրա սպառումը ամբողջ օրվա վրա: Միաժամանակ հատուկ ուշադրություն հրավիրեք ջրի վրա: Անհրաժեշտ է խմել 1.5, նույնիսկ 2 լիտր ջուր (ջուր կարելի է խմել միայն շոկոլադի չափաբաժինը ընդունելուց 3 ժամ անց):

Բեռնաթափման օր հավի կրծքամսով

Եթե դուք չեք կարող առանց մսի, ապա ձեզ կհամապատասխանի այս տարբերակը: 700 գրամ խաշած հավի կրծքամիսը բաժանեք հավասար մասերի, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ սննդի 6անգամյա ընդունման համար: Խմեք շատ ջուր և փորձեք չօգտագործել նույնիսկ բանջարեղեն: Այս բեռնաթափման օրվա էությունը մեծ թվով սպիտակուցների օգտագործումն է, որը արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում ճարպը ճեղքող ֆերմենտների արտադրմանը: Ի դեպ, եթե ավելացնեք ֆիզիկական ակտիվությունը (միացրեք վիդեո դասընթացներ մոդելների հետ Victoria’s Secret կամ գնացեք մարզասրահ), ապա կկարողանաք մեկ օրվա ընթացքում կորցնել ավելի քան 1 կգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել