Esem.am-ը գրում է.

«Սիրո գերին» սերիալում Էլենին մարմնավորող Շուշան Երիցյանը որոշել է դերասանական կրթություն ստանալ ու իր կարիերան շարունակել ոչ միայն որպես մոդել, այլև դերասանուհի: ESem.am-ի հետ զրույցում Շուշանը նշեց, որ այժմ որպես հյուր հաճախ է լինում Թատերական ինստիտուտում: «Մասնակցում եմ այնտեղ արվող փորձերին, ծանոթանում եմ միջավայրին»,-ասաց նա և հույս հայտնեց, որ սեպտեմբերին կընդունվի Թատերականի դերասանական բաժինն ու դարձյալ ուսանող կլինի:

 «Կարծում եմ, մեծ բարդություն չի լինի, քանի որ արդեն ունեմ բարձրագույն կրթություն և փորձ` դերասանական ոլորտում»,- նկատեց սերիալային դերասանուհին:

Ըստ Շուշանի` երբ ընդունվի Թատերական, այլևս իրեն չեն քննադատի: «Ցանկանում եմ խորանալ այդ մասնագիտության մեջ ու պրոֆեսիոնալ դառնալ: Կարծում եմ` այդ դեպքում այլևս քննադատություն չեմ լսի, որ մոդել- դիվանագետը խաղում է սերիալում կամ ֆիլմում: Այլևս նյութ չի մնա քննադատելու, բացի անձնականս, իհարկե»,- կարծում է Էլենի դերակատար մոդելը: Վերջինիս խոսքով` թե կինոն, թե թատրոնն իր երջանկության մի մասն են, ու առանց դրանց չի պատկերացնում իր կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել