ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ. տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ մարդիկ սիբիրյան խոցով ախտահարվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների հետ շփումից և վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Հիվանդությունը ծանր է, սակայն բուժվող: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում: Սակայն, մինչ փորձաքննությունների արդյունքների հրապարակումը, կարևոր է զգոն լինել, գնել և օգտագործել միայն սառնարաններում պահվող և համապատասխան փորձաքննություն անցած միս և մսամթերք:

Նյութը՝ CivilNet.am-ից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել