Esem.am-ը գրում է.
Երեկ` Ծաղկազարդի տոնին, որը հռչակվել է նաև Մանուկների օրհնության օր, մկրտվել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին` 5-ամյա Կարենը: Երկու տարի առաջ հղացած մտադրությունն ի վերջո իրականացավ. փոքրիկի մկրտության կնքահոր պարտականությունն ստանձնեց երգիչ Սարգիս Ավետիսյանը, իսկ կնքամոր՝ երգչուհի Լիլուն: Լիլիթ Կարապետյանն ու Սարգիսն առաջինըESem.am-ին պատմեցին մկրտության մանրամասներն ու լուսանկարները:
Երգչուհին որդուն մկրտելու համար ընտրել է սբ. Հովհաննես եկեղեցին, մկրտության կարգն էլ անցկացրել է Տեր Շմավոնը, որն էլ հենց ընտրել է մկրտության օրը:
Ըստ Լիլիթի՝ որդու մկրտությունը երկու տարի շարունակ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր, սակայն. «Այս անգամ շատ հետաքրքիր ձևով որոշվեց Կարենչոյի մկրտությունը: Մոտ հինգ օր առաջ անծանոթ համարից զանգ ստացա: Զանգողը, չգիտեմ, անհանգստացած էր, թե կակազում էր, ասաց, որ իմ երկրպագուներից է, առաքելական եկեղեցու հետևորդ է ու շեշտեց, որ պետք է տղայիս, որքան հնարավոր է շուտ, կնքեմ: Ես, իհարկե, զարմացա, ասացի, իսկ ի՞նչ գիտեք, որ իմ տղան կնքված չէ, նա շարունակեց, որ գիտի ու ասաց` կնքեք»:
Անծանոթի զանգից անակնկալի եկած երգչուհին խոստովանեց, որ այն ազդել է իր վրա և ողջ օրը դրա մասին է մտածել: «Այնուհետև գնացի աշխատավայր, իմ գործընկերները միանգամից հասկացան, որ մի բան այն չէ. նրանց պատմեցի ամենը, ու Սարգիսն ասաց, որ մեծ սիրով իր վրա կվերցնի կնքահոր պարտականությունները, իսկ Լիլուն` կնքամոր»,- մանրամասնեց Լիլիթը:
«Առանց երկար մտածելու՝ որոշեցի, որ Սարգիսն ու Լիլուն պետք է լինեն կնքահայրն ու կնքամայրը: Կարենը հաճախ է ինձ հետ աշխատավայրում լինում ու շատ է սիրում երկուսին էլ, իրենք էլ որդուս են շատ սիրում»,- ասաց Լիլիթը և ավելացրեց, որ այս կյանքում ոչինչ հաշվարկով չի անում, այս դեպքում՝ առավել ևս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ