1492՝ Իսաբելա թագուհին արձակում է հովարտակ, ըստ որի՝ Ալհամբրայի 150 հազար հրեաներն ու մուսուլմանները կամ պետք է ընդունեն քրիստոնեություն, կամ պետք է հեռանան երկրից։
1889՝ տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։
1909՝ սկսվում է Տիտանիկ նավի կառուցումը։
1918՝ ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»։
1930՝ երկրաշարժից ավիրվում է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուան, զոհերի թիվը հասնում է 2000-ի։
1940՝ ԽՍՀՄ կազմում ստեղծվում է Կարելա-Ֆիննական ԽՍՀ-ը։
1959՝ 14-րդ Դալայ Լաման անցնում է Հնդկաստանի սահմանը և այնտեղ խնդրում է քաղաքական ապաստան։
1967՝ ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա։
1979՝ վերջին բրիտանացի զինվորը հեռանում է Մալթայից։
1986՝ մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը վառվում և բախվում է լեռանը, զոհվում է 167 մարդ։
1991՝ Վրաստանում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։
1999՝ էկրաններին է բարձրանում The Matrix ֆիլմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել