Մեր ներքաղաքական նախաձեռնությունների անհաջողությունները պայմանավորված են այն սխալ ելակետով, թե իբր իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Դա հեքիաթ է. չկա՛ Հայաստանում պետական իշխանություն կրելու ընդունակ ժողովուրդ, անգամ մեկ գյուղ նորմալ կառավարելու ընդունակ ժողովուրդ, չկա: Իշխանությունը փողոցում ընկած էր, և ոմանք վերցրել են այն: Նրանք իշխանությունը կտան այն դեպքում միայն, եթե ի հայտ գա իշխանություն կրելու ունակ ժողովուրդ:
Ու մեր խնդիրը պիտի լինի ոչ թե դրսերից բերած սահմանադրության մեջ գրված, մեզ հետ բացարձակապես կապ չունեցող դրույթը տարփողելն ու թերմտածված շարժումներով եղած ժողովրդին ջլատելը, այլ իրականությունը խորությամբ ճանաչելն ու քայլ առ քայլ պետականակիր ժողովուրդ (վերա)ձևավորելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10206761326775709
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել