Բաղադրությունը

Բարակ լավաշ - 3 հատ 
Հավի կրծքամիս կամ հավի ֆիլե - 1 կգ
Հազարի տերև (մառոլ)
Չերրի լոլիկ 
Վարունգ 
Մայոնեզ 3 ճաշի գդալ 
Կետչուպ 1 ճաշի գդալ 
Կարագ 10 գրամ 
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի 



Պատրաստման եղանակը

Հավը կտրել մանր կտորներով և տապակել թավայի մեջ՝ ավելացնելով կարագ և հատուկ համեմունքներ հավի համար: Թարմ բանջարեղենը կտրել, ավելացնել մայոնեզը և խառնել իրար: Լավաշի վրա լցնել տապակած հավի կտորները, վրան լցնել կետչուպ, 1-2 գդալ բանջարեղեն` մայոնեզով խառնած: Լավաշները ծրարի նման փաթաթել և մատուցել: 
Իսկ եթե մի քանի րոպե դնել ջեռոցը, որ լավաշը տաքանա, էլ ավելի համեղ կստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել