Newsline.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն աշխատանքի է ընդունվել Bond Air Services կազմակերպությունում: Interfax-ը` հղում անելով թագավորական ընտանիքի աղբյուրներին, տեղեկացնում է, որ արքայազնը կաշխատի որպես շտապօգնության ծառայության  ուղղաթիռի օդաչու:

«Քեմբրիջի դուքսն այսօր աշխատանքի է անցել: Նա Bond Air Services կազմակերպության աշխատակիցն է»,-նշվում  փաստաթղթում:

Ինչպես ընդունված է`  Ուիլյամը կազմակերպությունում վերապատրաստման հատուկ դասընթացներ կանցնի, այնուհետև նա կընդգրկվի օդային շտապօգնության շրջանային ծառայության օդաչուների շարքերում՝ արևելյան Անգլիայում:

Bond Air Services կազմակերպությունը շտապօգնության ծառայության խոշորագույն օպերատորներից է Միացյալ թագավորության տարածքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արքայազնն ազատվել է բրիտանական ռազմաօդային ուժերի շարքերից, որտեղ որոնողա-փրկարարական ուղղաթիռ է վարել: Այնուհետև նա 14 քննություն է հանձնել, և հիմա օդային շտապօգնության լիցենզավորված օդաչու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել