Fact.am-ը գրում է․
Ստորև տրված է 15 հարց, պատասխանեք հարցերին, գումարեք միավորները և պարզեք, արդյոք օժտված եք հումորի զգացումով:
1.Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար.
ա) հիթային-1 միավոր
բ) մանկական-3 միավոր
գ) դասական-2 միավոր
2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.
ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար-3միավոր
բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին-2միավոր
գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է-1միավոր
3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել.
ա) բարեբախտաբար, ոչ-1միավոր
բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում-2միավոր
գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:-3միավոր
4.Հեռուստացույցով միայնակ զվարճալի ֆիլմ դիտելիս բարձրաձայն ծիծաղո՞ւմ ես.
ա) այո, հաճախ-3միավոր
բ) ոչ, միայն ժպտում եմ-2միավոր
գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել-1միավոր
5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցիուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա:Դավիթը հարցնում է.«Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանի թութակ-ավազակը.
ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»-2միավոր
բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»-1միավոր
գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»-3միավոր
6.Նկատելով, որ քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես.
ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում-2միավոր
բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի-1միավոր
գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել-3միավոր
7.Սարսափ ֆիլմ դիտելիս,երբ շատ ես վախենում,անջատում ես ձայնը
ա) չգիտեմ, չեմ փորձել-1միավոր
բ) այո, և շատ ծիծաղելի է-3միավոր
գ) ոչ, սովորական վախ է, էլի-2միավոր
8. Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.
ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են-2միավոր
բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում-1միավոր
գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի վրա են ծիծաղում-3միավոր
9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա.
ա) միշտ-3միավոր
բ) եթե ծիծաղելի է, այո-2միավոր
գ) ոչ հաճախ-1միավոր
10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ.
ա) պաշտում եմ-3միավոր
բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ-1միավոր
գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով-2միավոր
11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում.
ա) բոլոր նորաձև ոճերը-1միավոր
բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ-2միավոր
գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում-3միավոր
12.Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել:Նա փորձում է ժամադրվել քեզ հետ, իսկ դու մերժում ես: Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա.
ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»-3միավոր
բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»-2միավոր
գ) «Իսկ ինչո՞ւ»-1միավոր
13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման ինչ-որ բան է նվագում: Ի՞նչ կմտածես.
ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում-2միավոր
բ) ուզում է ինձ զվարճացնել-1միավոր
գ) ի՜նչ զվարճալի է նա-3միավոր
14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում.
ա) իհարկե-3միավոր
բ) երբեմն-2միավոր
գ) ոչ, ոչ այնքան-1միավոր
15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղում, ինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ.
ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր-1միավոր
բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա-2միավոր
գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ-3միավոր
Արդյունքների ամփոփում
30-45 միավոր : Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա:
20-29 միավոր: Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն… Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից:
15-19 միավոր: Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում: