Մի բան ասեմ... Այն, որ գլխավոր մարզիչը հեռացվում է պաշտոնից՝ իր առջև դրված խնդիրը չկատարելու համար, դա այդպես է: Բեռնար Շալանդի առջև խնդիր կար՝ Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ի մի բերելով ընտրական ընթացիկ փուլի այսօրվա իրավիճակը՝ Շալանդի հեռացումը սպասված էր: Շալանդի միակ մեծ բացթողումը, իմ կարծիքով, փոխարինումներ կատարելիս անհեռանկատ լինելն էր... Կամ արվում էր ուշացումով, կամ էլ արվում էր անհասկանալի տրամաբանությամբ: Բայց եթե երեկվա խաղի համար քննադատվում է միայն գլխավոր մարզիչը, ապա ասեմ, որ այդպես ճիշտ ու արդարացի չէր։ Եթե մեր ֆուտբոլիստները ՖՈՒՏԲՈԼ խաղային, ունենայինք երկու-երեք գնդակի առավելություն և սխալ փոխարինումների պատճառով պարտվեինք, ապա կհասկանայի միայն մարզչին մեղադրելը: Բայց ի՞նչ տեսանք մենք Էլբասան-Արենայում.... Ֆուտբոլ տեսա՞ք դուք՝ Հայաստանի հավաքականի կատարմամբ՝ որպես ֆուտբոլիստների: Անձամբ ես չտեսա, ինչի մասին էլ ասեցի եթերում, որ այսպիսի խաղով մենք անելիք չունենք Ֆրանսիայում: Եկեք սկսենք դրանից, որ մեր ֆուտբոլիստները չխաղացին։ Ֆուտբոլում օրենք կա՝ չգրված... Հաղթում է թիմը, պարտվում է թիմը: Միանշանակ էր նաև այն, որ մեր մի շարք ֆուտբոլիստների մոտ իրենց ակումբների կազմերում ստացած խաղաժամանակի բացակայությունը կամ սակավությունը հենց սրան էլ պետք է հանգեցնեին: Մովսիսյանը կանգնած էր... Ղազարյանը հոգնել էր... Մարկոսը խաղում էր ջերմությամբ՝ երկու օր Մարկոսի ջերմությունը չէր իջնում 38 աստիճանից, մարդը չէր քնում նորմալ... Սրանք, իհարկե, չեն արդարացնում պարտությունը, բայցև բաղկացուցիչն են պարտության... Հերթով չթվարկեմ, քանի որ ինքներդ տեսաք, թե ինչպես խաղացին տղաները... Խնդիրները բազմաթիվ են... Լուծել է պետք կարճ ժամանակում... Առաջին հերթին ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ Է ՊԵՏՔ նախևառաջ իրենց ակումբների կազմերում, ինչն էլ, միանշանակ, օգտակար կլինի նաև հավաքականին.... Երեկվա խաղում, կոնկրետ, Գևորգ Ղազարյանի փոխարեն՝ ձախ եզրում, երկրորդ կեսում պետք է ասպարեզում լիներ կամ Զավեն Բադոյանը, կամ Նորայր Ասլանյանը.... Մարկոսի փոխարեն՝ երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած, պետք է լիներ Կորյանը՝ մի փոքր ետ քաշված... Իսկ Յուրայի փոխարեն՝ Սարկիսովը: Մենք չպետք է մտածեինք պաշտպանության մասին՝ նույնիսկ կարմիր քարտից հետո... Իմ կարծիքն է... Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Պետք է առջևում թարմ ֆուտբոլիսներ լինեին, որն էլ ՄԻԱՆՇԱՆԱԿ, լարվածության մեջ էր պահելու մրցակցին, հաստատ: Տեսնելով, որ մեր տղաների ուժերը սպառվել են, և առջևում Մովսիսյանն էր կանգնած, ալբանացիները, որևէ վտանգ չզգալով, ամբողջ կազմով նետվեցին առաջ ու հասան արդյունքի: Միշտ չէ, որ պետք է պաշտպանին փոխարինել պաշտպանով, միշտ չէ, որ պետք է խաղալ խորը պաշտպանությունից՝ նույնիսկ արտագնա խաղերում... Հարձակողական ֆուտբոլն է արդյունք ապահովում, քանի որ եթե ուզում ես հաղթել, ապա գնդակ պահել է պետք առաջին հերթին, ապա նաև գոլ խփել! Իսկ մեր ֆուտբոլիստները չէին կարողանում գնդակ պահել... Այս երկու գործոնը ֆուտբոլում հաղթանակ տանելու գլխավոր օրենքն են... Մի խոսքով՝ հետագա հաղթանակներ եմ մաղթում մեր տղաներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/675790402543932?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել