Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողությանը  բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկը ոսկե մեդալը նվաճած, Արցախից սերող հայազգի Աշոտ Դանիելյանի պատվին հնչեցվող Հայաստանի հիմնի ժամանակ կքանստել է` փորձելով անարգանք ցուցաբերել Հայաստանի մարզիկի ու հայերի նկատմամբ: 
Թողնելով մի կողմ սույն արարքի անհեթեթությունը` անդրադառնանք նրան, թե ադրբեջանական սոցցանցային հարթակներում ինչպես են ընդունել այս քայլը, որը, ըստ էության, ուղղված էր հիմնականում այդ նույն ադրբեջանական լսարանին: Դատելով սոցցանցային էջերում տեղ գտած ու մեծ թվով համակիրներ ունեցող մեկնաբանություններից` ադրբեջանցի օգտատերերը հիմնականում չեզոք դիրք են գրավել կամ էլ կոչ արել մարզիկին` նմանատիպ քայլի դիմելու փոխարեն «հաղթանակ տանել, որի արդյունքում կհնչեր ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հիմնը»: Այսպես, ադրբեջանցի օգտատերերից մեկը գրում է. «Եթե չես կարողանում հաղթել, ապա պետք է հարգես քեզնից ուժեղին»: Մեկ ուրիշը. «Իր կարճ խելքով մեր մարզիկը մտածել է, թե իբր այդ կերպ փառավորվում է, բայց իրականում ուրիշների առջև նվաստացրեց ինքն իրեն»: Մյուսը. «Եթե ուզում էիր` հնչեր քո հիմնը, առաջինը լինեիր, եթե պարտվել ես, բարի եղիր հետևել դարեր առաջ ձևավորված սպորտային էթիկային»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել