Հաճախ տղամարդիկ ամուսնանում են տարիքով իրենցից փոքր կանանց, իսկ կանայք իրենցից մեծ տղամարդկանց հետ: Սակայն գոյություն ունի՞ արդյոք ամուսնու և կնոջ համար տարիքային օպտիմալ տարբերություն:
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆինլանդիայում տղամարդիկ պետք է ամուսնանան իրենցից առնվազն 15 տարով փոքր կանանց հետ, որպեսզի առողջ սերունդ ունենան, որը կապրի նվազագույնը 18 տարի:
Գիտնականները այս եզրահանգմանն են եկել ուսումնասիրելով 17-19-րդ դարերում եկեղեցում գրանցված 700 պսակադրության տվյալներ: Արդյունքում կանանց և տղամարդկանց միայն 10 տոկոսի մոտ է առկա եղել օպտիմալ տարիքային տարբերություն, իսկ միջին տարիքային տարբերությունը 3 տարի է եղել:
Շվեդիայում իրականացված ներկայիս հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար ավելի լավ է ամուսնանալ 6 տարով իրենցից փոքր կնոջ հետ: Սակայն մասնագետները նշել են, որ ֆինանսական ապահովվածությունն ամենակարևոր գործոնն է կողակցի ընտրության հարցում, իսկ սերն արդեն ոչ մի դեր չի խաղում:
Հ.Գ. Մեծ թե փոքր էական նշանակություն չունի: Կարևորը երջանիկ ու ներդաշնակ ընտանիք կազմելմն է: Թող ընտանեկան անդորրն ու սերը թևածի այդ ընտանիքներում: Ապրեք առողջ մթնոլորտում ու եղեք երջանիկ ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել