Esem.am-ը գրում է.

«Քաղաքում» սերիալում Վարուժին մարմնավորած Գոռ Հարությունյանը օրերս նշել է ծննդյան 25 ամյակը: ESem.am-ի շնորհավորանքն ընդունելուց հետո դերասան-երգիչը պատմել է նաև տոնական օրվա մանրամասների մասին: Պարզվում է, Գոռը ծննդյան օրը ղեկին է դիմավորել :)

«Կեսգիշերին ճանապարհին էի, տուն էի գնում: Տեսա, ճանապարհին մի տղա է կանգնած, ով ևս Հոկտեմբերյան էր գնում. նրան վերցրի ու ասացի, որ ծնունդս է. հենց նա էլ առաջինը շնորհավորեց ինձ»,- պատմեց դերասանը և ավելացրեց, որ դրանից հետո սկսել են տոնական զանգերն ու շնորհավորանքները: Այնուհետև Գոռին տանը դիմավորել են ընտանիքի անդամները, ովքեր նախապես տորթ էին պատրաստել:

«Կեսօրին քաղաք եկա, քավորիս ու մտերիմ մի քանի ընկերներիս հետ նստեցինք սրճարաններից մեկում, սուրճ խմեցինք ու նշեցինք տարեդարձս»,- հավելեց հոբելյարը: Նրա խոսքով` որոշված է եղել երեկոյան մտերիմների հետ որևէ ռեստորանում նշել տարեդարձը, սակայն ծրագրերը խափանվել են:

«Այնպես ստացվեց, որ երեկոյան Երևանում չմնացի, ու հրավիրված հյուրերից մի քանիսի հետ գնացի իմ ծննդավայր Հոկտեմբերյան, որտեղ էլ մանկության ընկերներս ինձ համար տոն էին կազմակերպել: Նրանցից մեկի տան բակում սեղան գցեցինք, մեր ձեռքով խորոված արեցինք, խմեցինք ու ուրախացանք»,- նշեց Գոռը:

Երգիչ-դերասանի փոխանցմամբ` թեև ծննդյան տորթ չեն ունեցել, սակայն, ընկերներն իր համար մեկ մոմ են վառել, որն էլ փչել ու երազանք է պահել: «Երազանքս հիմնականում գործերիս, նպատակներիս հետ է կապված: Պետք է աշխատեմ, որ հասնեմ այդ ամենին ու երազանքներս իրականանան»,- շեշտեց 25-ամյա Գոռը, ում այս տարի հիմանակնում առողջություն, սեր ու երջանկություն են մաղթել:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել