Բաղադրությունը
Կարտոֆիլ - 1.3 կգ
Սոխ - 1 գլուխ
Ձու - 2 հատ
Աղ - 1 թեյի գդալ
Պղպեղ - 1/4 թեյի գդալ
Ալյուր - 2 ճաշի գդալ
Բուսական յուղ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել, լվանալ և քերել մեծ քերիչով: Քերած կարտոֆիլը լավ քամել:
2. Սոխը մաքրել և քերել: Սոխը խառնել կարտոֆիլին, ավելացնել ձուն, այլուրը, աղ և պղպեղ անել և լավ խառնել:
3.Թավայի մեջ լցնել բուսական յուղը և թողնել, որ տաքանա։ Տաքանալուց հետո ճաշի գդալի օգնությամբ կարտոֆիլե ալադիները դնել բուսական յուղի մեջ և տապակել ամեն կողմից մոտ 2 րոպե՝ մինչև ոսկե դարչնագունելը:
4. Պատրաստի ալադիկները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:
5. Մատուցել թթվասերի և կանաչու հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/709837905811685/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել