Ինձ մոտ արդեն սկսում է կարծիք ձևավորվել, որ մեզ մոտ էն «կանայք» , ովքեր ծուռ գլխարկ են միշտ դնում (շեշտում եմ, միշտ), իրենք պարտադիր պիտի ժամանակակից լինեն, իրենց դնեն խիստ ժամանակակից մարդասեր եվրոպացու տեղ, պարտադիր ներկա գտնվեն այն հեռուստատեսային բանավեճերին, որտեղ քննարկվում է ավանդույթների, ազատության հետ կապված ինչ-որ թեմա, ու իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեն: Ի դեպ, ես ճանաչում եմ նմանատիպ փափախավոր առնվազն երկու կանանց. նրանք ունեն շատ ընդհանուր կողմեր, օրինակ՝ երկուսն էլ «ազատություն» ասելիս չգիտես ինչու սկսում են եվրոպական լոլոներ կարդալ, ու ամենակարևորը, իրենք «ազատության» տակ հասկանում են զուտ սեռական բնույթի ազատությունը կամ մարմնի բարեմասնությունների ցուցադրումը: Բայց էս 2 կանայք ունեն իրարից տարբեր շատ էական մի գիծ. նրանցից մեկը բացարձակորեն չի շպարվում, իսկ ահա մյուսը՝ տոնաներով շրթներկ է լղոզոմում շուրթերին, մի քանի թաս տոնային քսուկ ու տենց :ճ
Հա, ասածս ինչ ա: Որ էս գլխակավորներից մեկը մեծ ա, մյուսը փոքր: Նենց որ, համայն հայոց գլխակավորները անհանգստանալու տեղիք չունեն, մեծ գլխակավորին փոխարինելու է գալու նրա կրթսեր գաղափարակիցն ու գլխակակիցը :հ
Հ.գ. ով հասկացավ ինչ եմ գրել, ապրի :ճճճճ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/abgaryan.lilit/posts/369692003113493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել