Առիթ ունեցա ներկա գտնվելու Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային տոնին և մեծ բավականություն ստացա, քանզի ներկա էին համաշխարհային ֆուտբոլի պատմություն կերտած տարբեր ժամանակաշրջանների համաշխարհային աստղեր: Ամեն ինչ հիանալի էր, ինչի վառ ապացույցը տրիբունաների լեփ-լեցուն լինելն էր և հայ ֆուտբոլասերի ոգևորությունը:
Սակայն ֆուտբոլային տոնը, կարծում եմ, էլ ավելի գեղեցիկ կլիներ և հայ ֆուտբոլասերի համար ավելի արժեքավոր կլիներ, եթե դաշտում աստղերի կողքին տեսնեին Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստներին, ովքեր բազում տարիներ ուրախացրել են հայ ժողովրդին իրենց փայլուն ելույթներով: 
Վստահ եմ՝ հայ ֆուտբոլասերի ավագ սերունդը շատ էր ուզում դաշտում տեսնել Նիկոլայ Ղազարյանին, Լևոն Իշտոյանին, Ալյոշա Աբրահամյանին, Էդուարդ Մարգարովին, Արկադի Անդրեասյանին...
Վերջ ի վերջո, հայկական ֆուտբոլի զարթոնքը եղել է նրանցով, և հենց նրանց խաղի շնորհիվ է հայկական ֆուտբոլն արձանագրել իր լավագույն, դեռևս միակ արդյունքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել