Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Ռուբենյանը առաջիկայում նոր տեսահոլովակ կնկարահանի Եղեռնի 100-ամյակին նվիրված հեղինակային երգի հիման վրա: ESem.am բլից հարցազրույց է ունեցել երգչուհու հետ՝ հետադարձ հայացք նետելով նրա անցած ճանապարհին:


 

Ինչպե՞ս կբնութագրես երգացանկդ:

-  Իմ երգացանկում իմ հոգու երգերն են:

-  Ո՞րն է նախընտրածդ երաժշտական ոճը:

-  Շատ են, որովհետև յուրաքանաչյուր երաժշտական ոճ ունի իր հետաքրքրությունը: Երևի կառանձնացնեմ սոուլ, ջազ, դասական ժանրերը:

-  Ո՞րն է եղել առաջին երգդ:

- Դեռ մանկապարտեզում երգել եմ «Կիլիկիան», իսկ ինձ համար գրված առաջին երգը եղել է «Հեքիաթը», որն Արսեն Գրիգորյանը գրեց ԱՄՆ-ում և նվիրեց ինձ:

-  Ե՞րբ է եղել առաջին բեմելդ:

-  5 տարեկանում՝ Երգի պետական թատրոնի ավարտական համերգի ժամանակ:

-  Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:

-  «Աշնան սերենադը», որը համարում եմ նաև հաղթաթուղթ: Ունեմ նաև 2 երգ, որոնք շատ եմ սիրում, սակայն դեռ չեմ ներկայացրել լսարանին:

-  Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:

- Կուռքեր չունեմ, սակայն կան երգիչներ, որոնց շատ եմ սիրում՝ Սթինգ, Չակա Խան:

-  Կա՞ երգիչում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:

-  Սթինգ:

-  Կա՞ միջազգային հիթորը շատ ես ցանկանում կատարել:

-  Փոքր ժամանակվանից շատ էի ցնականում երգել «Song For You»-ն, որը միշտ տանն եմ երգել: Վերջերս մի հաղորդման ժամանակ երգեցի:

Ո՞րն է եղել ստացածդ առաջին մրցանակը:

- 2003 թվականին «Կռունկ» փառատոնի ժամանակ ստացածս մրցանակը: Ես առաջինն եմ համարում նաև «Հայ սուպերսթարի» մրցանակը, քանի որ ավելի մեծ հաղթանակ էր:

-  Իսկ ամենաթա՞նկ մրցանակդ:

- Այս շրջանում՝ «Նոր ալիքի» մրցանակը: Կարծում եմ՝ այն վերջինը չի լինի:)

Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ ո՞րն է եղել:

- «Հայ սուպերսթարին» մասնակցելն ու հաղթելը:

Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատն ո՞վ է:

- Շատ են այդպիսի մարդիկ: Խորհրդատու կարող եմ համարել Արթուր Գրիգորյանին, ով միշտ կողքիս է լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել