Esem.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը մի քանի տարի է, ինչ էկրաններին է: Հեռուստադիտողների մեջ նա տպավորվեց որպես «Դժվար ապրուստի» Սյուզկա և քչերը կհիշեն, որ Ժաննայի առաջին դերն իրականում «Դիմակահանդեսում» էր: ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել Ժաննայի հետ
- Ո՞րն է եղել առաջին դերդ սերիալներում:
- «Դիմակահանդես» հեռուստասերիալում մարմնավորում էի Ժաննա անունով մի աղջկա: Մոտ մեկ ամիս եմ էկրաններին եղել այդ դերով:
-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն քեզ համար:
- Ճակատագրական. ես ծանոթացա իմ թիմի հետ:
- «Հարազատ թշնամին» ավարտվեց: Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:
-Դեռ մեկ օր է, ինչ սերիալը վերջացել է և դեռ չեմ որոշել առաջիկա անելիքներս:
- Ավելի հաճախ ներկայացել ես սերիալներում: Դրանք չափազանց շատ են քննադատվում: Վրդովվո՞ւմ ես դրանից:
- Ոչ, որովհետև եթե մի բան նոր է և ուշադրության կենտրոնում, անպայման ունենում է հակառակ բևեռն ու հայտնվում է քննադատությունների կիզակետում: Դրանից չեմ նյարդայնանում, որովհետև հաճախ քննադատում են մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն թեմային, ոլորտին, մարդիկ, ովքեր կցանկանային նկարահանվել այդ սերիալներում կամ ստեղծել դրանք:
-Քեզ հաճա՞խ են նույնացնում կերպարներիդ հետ:
-Այո, այդ անուններն ինձնից անբաժան են՝ այն ժամանակ Սյուզկա էին ասում, հիմա՝ Ժենի: Թեև կան մարդիկ, ովքեր մինչ օրս ինձ ասում են՝ Սյուզկա:
-Դա քեզ նյարդայնացնո՞ւմ է:
- Ոչ, ընդհանրապես: Ինձ միայն աննորմալ երևույթներն են նյարդայնացնում:)
-Այժմ թատրոնում զբաղվածություն ունե՞ս:
- Մենք ամեն ամիս խաղում ենք Իրինա Հարությունյանի բեմադրած «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը: Առաջիկայում երևի ևս մեկ անգամ կխաղանք այդ ներկայացումը:
- Գլխավոր դեր խաղալը կարևո՞ր է քեզ համար:
- Ոչ, ինձ համար դա էական չէ: Ցանկացած պարագայում դու պետք է լրջորեն և սիրով մոտենաս աշխատանքիդ:
-Ո՞ր դերն ես առանձնահատուկ համարում քո խաղացանկում:
-Ժենիին բոլորից շատ սիրեցի: Երևի թե բոլորից շատ էր նման ինձ՝ իր քայլերով և մտածելակերպով, գուցե նաև այն պատճառով, որ այս դերը մարմնավորելը համընկավ կյանքիս խաղաղ և հետաքրքիր փուլի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ