Բաղադրությունը
Հավի ֆիլե 200 գրամ
Պանիր 100 գրամ
Ձու 3 հատ
Մաղադանոս
Սխտոր 1-2 պճեղ
Բողկ - 150 գրամ
Մայոնեզ 1 ճաշի գդալ
Թթվասեր 2 ճաշի գդալ
Սպանախ մի կապ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1.Այս աղցանի պատրաստումը բավականին հեշտ է: Առաջին հերթին հարկավոր է եփել ձուն և միսը: Այնուհետև թողնել, որ միսը սառչի:
2.Միսը կտրել ոչ մեծ կտորներով և լցնել աղցանամանի մեջ: Մաղադանոսը լվանալ, թողնել՝ քամվի և կտրել: Ավելացնել մսին:
3. Եփած ձուն սառելուց հետո մաքել: 1 դեղնուցը թողնել վերջում աղցանը ձևավորելու համար, մնացածը կտրել ոչ մեծ կտորներով: Բողկը (4 հատ բողկ թողնել զարդարելու համար) լվանալ, չորացնել և կտրել։ Պանիրը նույնպես կտրել և լցնել աղցանամանի մեջ:
4. Առանձին ամանի մեջ թթվասերը խառնել մայոնեզին: Սխտորը մաքրել և մանր կտրտել (կարող եք նաև ճզմել): Ավելացնել սխտորը, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի և լավ խառնել:
5. Լցնել աղցանամանի մեջ և լավ խառնել:
6. Իսկ այժմ ժամանակ է ձևավորելու աղցանը: Այն հարկավոր է լցնել ոչ մեծ կլոր ամանի մեջ: Սխանապի տերևները լվանալ և չորացնել: Չորանալուց հետո այն դնել ամանի եզրերին, իսկ մեջտեղում լցնել աղցանը:
7. Մի կողմ դրված բողկը լվանալ, չորացնել և կտրել բարակ կտորներով:
8. Բողկից ծաղիկներ պատրաստել, մեկ ծաղիկին 5-6 շերտը բավական է: Այնպես դրեք, որ հիմքը մտնի աղցանի մեջ, որպեսզի այն ամուր մնա: Ստացված ծաղիկների մեջ լցնել քերած դեղնուցը, և աղցանը պատրաստ է:
Կարող եք նաև զարդարել կրեկեր պեչենիով, ինչպես պատկերված է նկարում: