Մեր ամենամեծ խնդիրը ոչ թե իրական մեղավորներին պատժելն է, այլ, նոր, ապագա պոտենցիալ մեղավորներով փոխարինելով, արդարացնելը:
Անցյալ վարչապետի գործունեությունը հիշելով` ես ասոցիատիվ հիշում եմ բիոզուգարաններն ու կովի պտուկները: Ի՞նչ եղավ արդյունքում։ Պաշտոնյային, ում ամենաքիչը քրեական պատասխանատվության պիտի ենթարկեին, ուղարկեցին, կարելի է ասել, 50 աստղանի հյուրանոցի կարգավիճակի աշխատանքի: Այսինքն` մարդը գցեց, կազմաքանդեց, մղկտացրեց ու գնաց վայելելու: Ո՞վ մի արժեքավոր ծպտուն հանեց։ Կամ ո՞ւմ ասածին շան տեղ դրեցին։ Վերջինները հռետորական հարցեր էին...
Հիմա միաձայն պահանջում ենք Շալանդի հրաժարականը: Ի վերջո, նրան կհանեն, տեղը մի ուրիշ շալանդ կբերեն. ի՞նչ է դա փոխելու այս պահին։ Մարդը եկավ, Աշխարհի լավագույն 30 հավաքականների մեջ հայտնված թիմին իջեցրեց, խայտառակ թույլ թիմերին պարտվեց, թիմի նանը գրկեց, գյոզալական ֆուտբոլի հավաքականը սարքեց քյոռլինգի բակային թիմ ու հիմա, թվանոց աշխատավարձը գրպանը դնելով, պիտի հեռանա իրա կայֆերով: Ո՞ւ, և՞։ Բա էս ամենի պատասխանն ո՞վ պիտի տա։ 25 տարում հազիվ հաղթող թիմ ունեինք, հիմա քանի՞ տարի պետք կգա, որ գոնե Լիխտենշտեյնի հետ ոչ ոքի խաղանք։ Ու ոչ ոք չի պատժվի, որովհետև բոլորը գիտնական են ու «գործից թույն հասկացող»: Շալանդն ամենաքիչ մեղավորությունն ունի մեր անհաջողություններում, որովհետև ոնց որ մալյարին պիտի նկարի պատվեր չտաս, այնպես էլ ղուշբասին պիտի մարզիչ չդարձնես: Էդ Հայաստանում է, որ ոչ տառաճանաչին կարելի է ակադեմիկոս դարձնել, վոդապռավոդչիկին էլ` բժիշկ: Միջազգային ֆորումներում նմանների հետ անգամ սեղան չեն նստում: Իսկ ֆուտբոլում անգրագետ մարտավարությունն ու թայֆայական մոտեցումները Եվրոպայում չեն անցնում, արդյունքն էլ դե տեսնում ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել