Արդեն մի քանի օր է տարբեր սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ում կարելի է տեսնել մի հայտարարություն՝ «ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ», որտեղից իմանում ենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Գևորգ Եղիազարյանը 2011թ. դեկտեմբերի 27-ին շփման ԱՌԱՋԻՆ գծում մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակռակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել… Այդ վնասվածքը այնքան ծանր է, որ տղան միչև հիմա գամված է անկողնուն… ՀՀ ՊՆ-ն վճարել է բուժման առաջին փուլի գումարը` 70 հազար դոլլար… Սակայն երկրոդ փուլի համար անհրաժեշտ 56 հազար դոլլարը ՉՈՒՆԻ… Ու հիմա այդ գումարը ՀԱՎԱՔԵԼՈՒ համար ԱԶԳՈՎԻ փող ենք հավաքում… Ես ԱՄՈԹ եմ զգում… Գևորգ Եղիազարյանին ոչ թե պետք է ՕԳՆԵԼ, այլ նրան պետք է ՀԱՏՈՒՑԵԼ… Գևորգ Եղիազարյանը «Սուր Անկյուն» հաղորդաշարի հերոսներից չէ, որ նրան օգնեն… Նա իր առողջության ԳՆՈՎ պաշտպանել է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ… Ու ՀԱՅՐԵՆԻՔԸ նրան ՊԱՐՏԱԿԱՆ է… Ես հասկանում եմ, որ մեր պետությունը հարուստ չէ… Բայց կան ԽՆԴԻՐՆԵՐ, որոնց համար ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետք է ՄԻՇՏ գումար ունենա… Ու այդ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ մեկը ծառայության ընթացքում ծանր վիրավորված զինվորների բուժման և ապաքինման համար անհրաժեշտ միջոցների ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ է… Իսկ այդ հարցը լուծելու համար ԲԱՑԱՐՁԱԿ անհրաժեշտ չէ ծախսել պետբյուջեի գումարները… Կարելի է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կհովանավորեն ՀԱՅ մեծահարուստները, որի գործունեությունը կվերահսկվի ՊՆ-ի և ՀԿ-րի կողմիջ… Ես անուններ չեմ ուզում տալ, բայց նույն ՀՀ-ում կգնտվեն մի քանի տասնյակ ԴՈԼԼԱՐԱՅԻՆ միլիոնատերեր, որոնց համար նույն այդ 56 հազար դոլլարը շատ մեծ գումար չէ… Ես շատ վատ եմ զգում, որ այս ամենի մասին իմանում ու չարախնդում են մեր հարևանները՝ սունի և շիա թուրքերը… Սա ամոթ է մեզ համար, որ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայկական բանակների զինվորների բուժման համար դրամ են հավաքում… Էլ չեմ ասում «Ազատություն» ռադիոկայանի հեռուստառեպորտաժի մասին… Կան բաներ, որ ՄԵԶ ոչ միայն պատիվ չեն բերում, այլև խայտառակում են... Ազերիներին հաղթած բանակի զինվորը արցունքն աչքերին չպետք է նայի լրագրողի տեսախցիկին…
Հ.Գ.Ի. Ալիևը իր մարդասպան հայրենակից՝ Ռամիլ Սաֆարովին, որ միայն ՀԵՐՈՍԱՑՎԵՑ քնած հայ սպային կացնահարելու համար, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ տեսնելու համար ԳՆԵՑ Հունգարիայի վարչապետին… Ճշտված տվյալների համաձայն Ռ. Սաֆաովի ազատության համար Բաքուն վճարել է ԵՐԵՔ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԼԱՐ… Էլ չեմ ասում նույն ճիվաղին տրամադրված բնակարանի, կոչման և գումարների մասին…
Մեր մեկ զինվորի կյանքն ու առողջությունը ՄԵԶ համար այնքան թանկ է, որ ԱՄԵՆ միջոց պետք է ձեռնարկել, որ մեր ապագա ՊՇՏՊԱՆՆԵՐԸ զգան, որ իրենց թիկունքում կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ… Շատ ենք սիրում խոսել ՄԵՐ պարտականությունների մասին ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ… Բայց ՀԱՅՐԵՆԻՔՆ էլ ունի պարտականություններ իր քաղաքացիների հանդեպ… Գևորգ Եղիազարյանը նրանցից մեկն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել