Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ ԿարնեգիիցԴեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» բեսթսելլերը նվաճել է աշխարհը: Այս գրքում վարքի հոգեբանության դասականը ներկայացրել է արդյունավետ շփման հիմքերը: Մինչ այժմ Կարնեգիի խորհուրդները չեն կորցնում իրենց արդիականությունն ու օգտակարությունը: Ներկայացնում ենք հոգեբանի 10 խորհուրդները:

1. Լինել լավ ունկնդիր: Զրուցակցի դրական վերաբերմունքին արժանանալու համար նախևառաջ պետք է ուշադիր և համբերատար ունկնդիր լինել:

2. Անկեղծ հետաքրքրությունը հաջողության գրավականն է: Անհրաժեշտ է զրուցակցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել, նրան այնպիսի հարցեր տալ, որոնց նա հաճույքով կպատասխանի:

3. Մի տարվեք քննադատությամբ: Եթե ձեր և զրուցակցի հայացքները չեն համընկնում, չպետք շտապեք քննադատել նրան և պնդեք ձերը:

4. Թույլ մի տվեք, որ տարաձայնությունները վերածվեն վեճի: Պետք է հարգել դիմացինի կարծիքը՝ նրան չպարտադրելով ձերը:

5. Մարդուն գործողության մղելու համար՝ ստիպեք նրան ցանկանալ դա: Պետք է զրուցակցի մեջ ինչ-որ մի բանի հասնելու ցանկություն առաջացնել, ապա բացատրել կոնկրետ գործողությունները:

6. Թող զրուցակիցը մտածի, թե գաղափարն իրեն է պատկանում: Որպես կանոն, մարդիկ հակված են իրենց գաղափարներին ավելի շատ վստահել, քան մյուսների:

7. Փորձեք խնդրին նայել զրուցակցի տեսանկյունից: Պետք է անկեղծ փորձել հասկանալ դրդապատճառները, որոնցով կարող է առաջնորդվել զրուցակիցը:

8. Հրամաններ տալու փոխարեն հարցեր տվեք: Դա խնդիրը լուծելու ավելի հեշտ միջոց է:

9. Թույլ տվեք մարդուն զգալ իր նշանակությունը: Խոսեք նրա հետ նրա աշխատանքի կարևորության մասին:

10. Ձեր գաղափարները մատուցեք վառ և հստակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել