Make up-ի սխալներն ու դրանք վերացնելու խորհուրդները:
Գաղտնիք չէ, որ մենք բոլորս ենք ցանկանում ունենալ միշտ երիտասարդ ու թարմ տեսք: Մեր դաշնակիցներն այդ գործում կրեմների խորամանկ ֆորմուլաներն են ու պրոցեդուրաները:
Սակայն անգամ մաշկի ամենահետևողական խնամքն է խամրում ոչ ճիշտ դիմահարդարումից:
Սխալ համար 1. Ոչ ճիշտ ընտրված դեմքի տոնային կրեմի գույնը
Սխալ ընտրված կրեմը դեմքի վրա նայվում է ինչպես դիմակ: Այսպես՝ բաց գույնը ձեզ մումիա կդարձնի, մուգը՝ մի քանի տարով կծերացնի: Գլխավորն այն է, որ տոնային կրեմը պետք է իդեալական կերպով համադրվի մաշկի գույնի հետ:
Չսխալվելու համար մի փոքր քսեք դեմքի ներքևի հատվածում՝ քունքի մոտ, ևւ ընտրեք այն երանգը, որը մաշկի վրա աննկատ շերտով կնստի:
Սխալ թիվ 2. Մուգ շրթներկ
Տարիքի հետ շուրթերը կորցնում են իրենց մուգ գույնը: Դա կօգնի ուղղել նուրբ վարդագույն կամ մանուշակագույն շրթներկը, որի վրայից կարող եք քսել մի քիչ փայլ՝ կերպարին զգայականություն հաղորդելու համար:
Իսկ մուգ գույնը անգամ լիքը շուրթերն է բարակ ցույց տալիս: Եթե չեք դիմանում այս աշնանը տարածված գինեգույն երանգների օգտագործմանը, ապա խիտ շրթներկերը փոխարինեք գելայիններով:
Սխալ թիվ 3. Ներքևի կոպի սև մատիտ
Նման դիմահարդարումը թվում է չափազանց դրամատիկ, բացի դրանից՝ աչքերը անհամեմատ փոքրացնում է: Եթե այնուամենայնիվ որոշել եք ընդգծել աչքերը, ապա մի ալարեք ու ներկեք վերևի կոպը:
Սխալ թիվ 4. Կարմրաներկի սխալ ընտրված գույն
Բրոնզե կամ շագանակագույն կարմրաներկը շահեկանորեն ընդգծում է այտոսկրերը: Սակայն դա այն դեպքում, եթե վրձնին տիրապետում է պրոֆեսիոնալը:
Առօրյայում ընտրեք բնական երանգներ: Որպեսզի դեմքը թվա ավելի ձգված: Այն քսեք այտերի խնձորակներին ու կտրուկ շարժումներով տարածեք դեպի ականջի վերին հատվածը:
Սխալ թիվ 5. Չներկված հոնքերը
Եթե հոնքերը ցանցառանում են կամ խամրում է գույնը, ռիսկ կա, որ դեմքը կզրկվի ակցենտից ու հարթ կթվա: Կախարդական փայտիկի դեր կխաղա հոնքերի մատիտը: Շիկահերները պետք է ընտրեն մազերի արմատների գույնին մոտ մատիտ, ալեհերներին հարմար է բաց մոխրագույն երանգի մատիտը, իսկ թխահերներին՝ շագանակագույն-կարմիր երանգի: