Իսկ ես չեմ ուզում, որ թուրքերը ներողություն խնդրեն հայերից: Չեմ ուզում, որովհետև ես չեմ ներել և չեմ ներելու:
Ներողություն խնդրելու «պահանջը» ո՞րն է: Նման աղերսանք հայտնում են մարդիկ, որոնք արդեն ներել են թուրքերին:
Իսկ թուրքերի համար ի՞նչ իմաստ կա ներողություն խնդրել, եթե հասկանում են, որ առանց այդ ներողության արդեն ներվել են:
Կամ, մի հատ նայենք մեր և Թուրքիայի կարգավիճակներին: Ահռելի երկիր՝ հզոր տնտեսությամբ, որը արտադրում է կործանիչներ և նավեր, էլեկտրոնիկա և հաստոցներ, և մենք՝ մեր «դախլչիներով»: Ինչի՞ց պետք է վախենան, որ ներողություն խնդրեն:
Համբերատար սպասելու են, որ «կզցնեն» մեզ մինչև վերջ, դարձնեն լիակատար չուլ, ոչինչ և դատարկություն: Ես իրենց տեղը հենց դա կանեի, ոչ թե ներողության մասին կմտածեի: Ի՞նչ, գրողը տանի, ներողություն: Ումի՞ց: Մահացող երկրի՞ց: Տո լավ է:
Թուրքի համար մենք նույնիսկ լուրջ բանակցությունների սուբյեկտ չենք: Բանակցեն որ ի՞նչ անեն:
Ժամանակ շահեն, մինչև մենք ինքներս իրենց ուզածը ավարտենք: Նորմալ է:
Թեև ոմանք մեզանից տենչում են այդ ատամների արանքով շպրտած ներողությունը, որ հանգստանան, թուլանան և հաճույք ստանան: Իրենց այդ ներողությունը պետք է ոչ թե արադարության, այլ՝ հայի բեռը չկրելու արադարացման համար: Հանգիստ ապրելու համար: Հանգիստ ապրելը՝ ոչ հայ ապրելն է: Եթե ոչ գերմարդ, ապա՝ համամարդ:
Բայց թող ամեն մեկն իր համար որոշի, ոչ թե՝ ուրիշի և ընդհանուրի տեղը: Ազգի զանգվածային ինքնասպանությունը ոչ մեկին մեղքի թողություն չի տալու:
Ի վերջո, իրենց դիվագանգիտական «ներող, լավ չստացվեց, կարդաշ»-ը ոչինչ չի փոխելու: Կարող է փոխել դպրոցական ուսուցիչների սերունդների քարոզչությունը վարվելաձևի մեջ, իսկ քաղաքականության էության մեջ երբեք: Եվ ոչ այն պատճառով, որ թուրք են: Քաղաքականությունն է այդպիսին. շահեր և հաշվարկներ, դաշինքներ և առճակատումներ, պայքար ռեսուրսների և հնարավորությունների համար: ՈՒստի և մեր համար ոչինչ չի փոխելու, չի ազատելու պետություն ունենալու և բանակ պահելու, և երկրին ծառայելու բեռից:
Ուստի, ես չեմ ցանկանում թուրքի մահը:
Եթե արտաքին մարտահրավերը չլիներ, մենք վաղուց հասել էինք մարդկային և քաղաքակրթական հատակին: Այդ վտանգն է մեզ պահում դեռ մի քիչ զգոն, քանի դեռ չկա ներքին ներդրված պատկերացումը լավի և նպատակահարմարի մասին: «Հանգիստ ապրելը» կհաղթեր Բաքվի, Պոլսի և Անգորայի սանտեխնիկների, կոշկակարների և կրպակապանների նոր հավատարիմ համայնքների երջանիկ գետտոներում: Մինչև հաջորդ պատմական ֆորս-մաժորը և ջարդը կամ դանդաղ ուծացումը:
Իսկ ի՞նչ անել:
Հանգիստ ապրել, կառուցել երկիրը և պետությունը՝ սպասելով ժամանակին, երբ կկարողանանք շնորհակալություն հայտնել բոլորին իրենց լավության համար: Ապրել և աշխատել, առանց հիստերիկ գրկախառնությունների և սիրո խոստովանությունների թուրքերի նկատմամբ, և առանց սեփական ատելությունից և անզորությունից խեղդվեու, ապրել արժանապատիվ՝ պահելով հիշատակը: Աշխատել և սպասել չգիտեմ ինչքան: Հարյուր, հազար տարի: Բայց ազգի համար դա է պատմական հաշվարկի ժամկետը, ոչ թե ընտրությունները: Իրենք էլ են դրան սպասում: Բոլոր ազգերն են սպասում: Զարգանում, աշխատում են և կազմ պատրաստ սպասում են հնարավոր արհավիրքի:
Ինձ ոչ իրենց ներողությունն է պետք, ոչ իրենց կարևորության մասին ավելորդ անգամ հավաստիացումը: Լռությունը ավելի հզոր է: Մոռացեք թուրքի մասին: Հա, մոռացեք: Միայն մենք ու մենք, մեր միջի կյանքը, ուրիշ ոչինչ:
Գնալ, պահանջել, այ եկեք ընդունեք, որ մեզ մորթել ու զանգվածաբար բռնաբարել են բոլոր ծակերի մե՞ջ:
Պետք չի ինձ հարյուր տարի և ոչ մեկի Ցեղասպանության ճանաչումը: Ո՛չ թուրքի, ո՛չ էլ ոչ թուրքի:
Դրա շուրջը ազգ չի կայանում:
Ռևանշի շուրջը կարող է կայանա: Պատմական ռևանշի, որը կվերադարձնի մեզ պատմություն:
Ի վերջո, բնության տեսակետից ամեն ինչ արդարացի է: Խոստացել էի, դա չգրել, բայց պիտի գրեմ ստիպված: Ազգը, որը կարողանում է տալ քաղաքակրթությանը կայսրություն, հզոր տնտեսություն, պաշարների գրագետ կառավարում և մեծ ներդրում, (այդ թվում իր կարիքների համար մյուս «շուստրի» աբորիգենների տաղանդի օգտագործման նյութական և կազմակերպչական հենք ապահովելով) չի կարող, և արադարացի չէ, որ պարփակվի փոքր տարածքներում: Այն դեպքում, երբ մի հետամնաց ցեղ իր նետ ու աղեղով վերահսկում է հովիտներ, դաշտեր, լճեր, հանքեր, երբ լոկ տարածք է զբաղեցնում, անարդյունավետ վայելում է մի հարստություն, որը գրագետ կառավարման դեպքում պիտի տա որակապես այլ մարդկային կառույց՝ պետություն և տնտեսություն, ապրանքներ և մեծ շինանարություն:
Ուրեմն, ժամանակի հարցն է, թե երբ են այդ հետամնաց հնդկացի-էսկիմոսները իրենց տարածքները և գեղեցիկ կանանց հանձնելու ավելի եռանդուն և կազմակերպված ցեղին: Նորագույն տեխնոլոգիաներն էությունը չեն փոխում. խելոքները և պղինձ-մոլիբդենը տարվում են՝ թողնելով պոչամբարներ և միայնակ թոշակառուներ՝ առանց թոշակի: Սա է մարդկային պատմությունը: Չե՞ս կարող, թատերաբեմը զիջիր ավելի հզորին, որ առաջնըթաց լինի՝ արտադրանք և զարգացում :
Ինչքան էլ էտրուսկները, սկյութեր-մյութեր, ինկեր-մայաները մեղք են, միևնույնն է, տեխնոլոգիան պիտի գնա առաջ, իսկ մրցակցությանը չդիմացողը պիտի զիջի իր տեղը վերստին ու կրկին:
Իսկ թուրքն ի՞նչ: Ընդամենը՝ պատմության դատավորն ու դահիճն է: «Санитар леса!» Но не все народы санитары. Թուրքը՝ պատմության անունից ընդամենը մեզ դատեց, դատապարտեց քաղաքական հիմարության և «բառադիության» համար և տարածքը մաքրեց ավելի կազմակերպված պետության և սոցիումի համար: Մի օր էլ իրենց հերթը կգա:
Հիմա մեր հերթն է. կամ՝ հնաբնակների ռեզերվացիա: Դե քաղաքակիրթ աշխարհ է, գեղեցիկ պարիսպով ցանկապատած ազգագրական երգ-պարի խմբակը կպահեն:
Ապաչի, չեռոկի, չինգաչգուկ, դհոլ-զուրնա, ազգային տարազով սեքս-տուրիզմ: Կամ...
Իսկ այդ կամը էլի պարզ է: Գրելը իսկապես իմաստ չունի:
Մի վիճակ է, երբ մարդը կամ ապրում է այդ մտքով, որն իսկապես ներսում կա կամ նրան ոչ մի գիրք-գրականաություն չի կարող համոզել: Գրելը վաղուց անիմաստ է:
Հա, դեռ հատակը չէ: Պիտի հասնենք իսկապես հատակին, որ մնան միայն նրանք, որոնք դա զգում են: Ես չգիտեմ, թե ինչքան մարդ կմնա, և ինչքան քառակուսի կիլոմետր, բայց մնացողների որակը կորոշի նոր տեսակը: Ես չգիտեմ կլինենք էկզոտիկ զբոսաշրջության համար ապաչիների ռեզերվացիա, թե նոր քաղաքական ազգ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Չկա քաղաքական ազգ: Կան հայերի խմբեր:
Ուրեմն պիտի էլի դատարկվենք և սուզվենք:
Քանի որ անբավարար շատ ենք այս տնտեսության համար, և անբավարար քիչ ենք այս քաղաքական համակարգը փոխելու համար:
Եվ մեր ներքին Էգոն այնքան մեծ է, որ հայության ընդհանուր Մենքից շատ է, ուստի «մարդս մարդ լինի» ասացվածքը նշանակում է հայի բերանով մի բան. մի՛ պահանջեք ինձնից լինել և տալ ավելին ընդհանուրին՝ ազգին, քան իմ անձնական շահերն են պահանջում, քանի որ ընդհանուր բարիքը չնչին է անձնականի համեմատ: Մենք հա էլ քիչ ենք, որովհետև մեծ զանգվածներին միավորող, և անձնականից վեր և դուրս ընդհանուր գաղափար չենք ընդունում, և ոչ հակառակը: Ընդ որում, չենք ընդունում գաղափարը ընդհանրապես, որովհետև նյութականը հիմա և այստեղ ավելի բարձր է, և միակն է մեր գերռացիոնալ մտքի համար: Եվ եթե բոլորի համար դա այդպես է, ապա ընդհանուր բարիք ուղղակի չկա: Նույնիսկ մրցակցություն այդ ընդհանուրի համար չկա, քանի որ այն արժեք չէ:
Ուրեմն համակարգը փլվելու է միայն մեր հետ՝ համայնքների խմբի հետ միասին: Ամբողջությամբ: Մեկը հազարի դեմ, որ այլ տարբերակ կաշխատի, այն էլ մեզնից դուրս ֆորս-մաժորի դեպքում:
Մենք ենք ընտրել այս ճանապարհը. իշխանությունը լավ էլ կռահել է: Վերցնել և թույլ տալ, և տալ այնքան, ինչքան բավարար է ժողովրդի պառակտման համար, բայց անբավարար է միավորման համար:
Ոչ մեկին ոչինչ չեմ համոզում: Մենք մեր քաղաքացիական պատերազմը պարտվեցինք:
Մի բան գիտեմ, որ եթե նույնիսկ երեխաներս էլ գնան, միայնակ էլ եմ մնալու, ու սպասելու եմ հարմար առիթի: Ուրիշ ոչինչ:
Իսկ ապրիլի 24-ին: Հա, երևի կգնամ Ծիծեռնակաբերդ ամոթ զգալով նման պատմական պարտության համար:
Դե բայց ոչինչ հավերժ չէ: Մի օր էլ մենք ենք հաղթելու։ Վստահ եմ:
Պետք է ապրել և կառուցել երկիրը: