Հարգելի գործընկերներ
2010 թվականի հոկտեմբերին Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ՀՀ բոլոր ավագ դպրոցների 10-րդ դասարաններում իրականացվել է "Հայոց լեզու և գրականություն" և Մաթեմատիկա առարկաներից գիտելիքների ընթացիկ արտաքին գնահատում:Նկատենք, որ 4 ամիս առաջ, համարյա 100 տոկոս դրական գնահատականներով են այդ աշակերտներն ավարտել հիմնական դպրոցը:Ըստ ԳԹԿ-ի արդյունքների, աշակերտների 25 տոկոսը կտրվել են մայրենիից, իսկ 35,5 տոկոսը՝ մաթեմատիկայից:
Առաջարկում եմ քննարկել այս պարադոքսը, արդյո՞ք մեր հանրակրթության որակն է այսքան կատաստրոֆիկ է, թե՞ թեստերի փորձաքննությունն է ոչ արհեստավարժ: Հաջորդ կասկածը վերաբերում է ավարտական քննությունների արդյունքների օբյեկտիվությանը, ստացվում է, որ եթե օբյեկտիվ քննություն անցկացնենք, աշակերտների 25-35 տոկոսը ավարտական վկայական չի ստանա: Այսինքն դպրոցների տնօրենները կեղծում են և իրականությունը թաքցնում պետությունից, որը բացահայտում է ԳԹԿ-ն, ինչին կոչված է:Արդեն 2012 թվականն է, սակայն ոլորտի պատասխանատու պետական լիազորված մարմինը գիտականորեն հիմնավորված քայլեր առայժմ չի ձեռնարկում:Մենք առաջարկությունն է՝ ԿԱԻ-ին տրվի մեկ տարի ժամանակ ու միջոցներ՝ առարկայական ծրագրերը վերանայելու ու բեռնաթափելու այնպես, որ մեր աշակերտները ստանան ժամանակակից և պիտանի գիտելիքներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել