Բանանով տորթ 

Բաղադրությունը՝

Խմոր 
0,5 բանկա խտացրած կաթ
1 բաժակ շաքարավազ 
1 տուփ փխրեցուցիչ կամ 1 թեյի գդալ սոդա 
2 հատ ձու 
4-5 ճաշի գդալ կակաո
1 բաժակ թթվասեր
1,5 բաժակ այլուր 
Կրեմ
0,5 լ սերուցք 33-35%-անոց,
Շաքարի փոշի ըստ ցանկության
3-5 հատ բանան

Պատրաստման եղանակը՝

Խառնել այլուրին փխրեցուցիչը,շաքարավազը, և կակաոն:Այնուհետև այլուրին ավելացնել խտացրած կաթը,ձուն,թթվասերը: Այս ամենը լավ խառնել:Թխել նախապես կարագով պատած տապակի վրա 180 աստիճանի տակ: Ստացված տորթը թողնել սառչի և հանել մեջտեղի մասը: Բանաները երկարությամբ կտրել և դնել տորթի մեջ: Սերուցքը հարել շաքարի փոշու հետ:Լցնել բանաների վրա: Մեջտեղից հանած տորթը վերածել փշրանքների և լցնել վրան կամ էլ կարող եք վրան գլազուր լցնել: 
Տորթը պատրաստ է , բայց լավ համեղ կլինի եթե այն թողնեք մի քանի ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել