Հիմնադիր խորհրդարանի անդամ Խաչիկ Միրզոյանի դանակահարման դեպքը շարունակությունն է այն բռնությունների, որոնք սանձազերծվել են երկրում: հարձակումներ քաղաքացիական ու քաղաքական գործիչնեի վրա, ոստիկանական բռնություններ ու Բերձորում տեղի ունեցած հարձակումն ու ծեծը, բոլորը նույն տրամաբանության մեջ են: ԵՎ դա կոչվում է բռնության մշակույթը կրող ռեժիմի գործելաոճ, անկախ նրանից դա ոստիկաններին են անում, թե քաղաքացիական հագուստով հրասակախմբեր, միևնույն է, նրանք ծառայում են երկրում հաստատված համակարգին: Ռեժիմն ինքն է որոշում, ով զբաղվի քաղաքականությանբ, ով ոչ, ով հավաքվի հրապարակներում ու անվտանգ անցկացնի իր միջոցառումը, ով ոչ, ով տնտեսվարող գործունեություն ծավալի ու սնուցի արատավոր համակարգը, ով ոչ: Ոչ բռնության մշակույթը կրող ռեժիմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/858506830838785?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել