Էսօր էս կոսմոշոփինգի եռուզեռը տեսա ու մի դեպք հիշեցի…
Անցած ամառն էր երևի, Ամերիկյան համալսարանում անգլերեն պոեզիայի ասմունքի մրցույթ էր, ու ես էլ գնացել էի լուսաբանելու: Տարբեր մարզերից եկել էին դպրոցական էրեխեք, որ մասնակցեին էտ մրցույթին: Ես մի քանի էրեխեքի խոսեցրի, գործս ավարտեցի ու նստեցի, որ լսեմ բանաստեղծությունները: Կողքս 13-15 տարեկան երկու աղջիկ էրեխեք էին նստած, որ իրենց դասարանցիներին երկրպագելու համար Սևանից եկել էին Երևան: Ու էս էրեխեքից մեկն ինձ հարցնում ա՝ բա Երևանում եք ապրու՞մ, Yerevan Mall-ի տեղը գիտե՞ք, ո՞նց կարանք գնանք: Պատասխանեցի ու կողքից լսում եմ, թե էս էրեխեք ոնց են խոսում, ուզում են վռազ հասցնեն դուրս գան, գնան մոլ: Ու մտածում եմ, որ ես էրեխա էի, Երևանում իմ համար երազանք էր ինձ տանեին կենդանաբանական այգի, կրկես կամ ինչ-որ թանգարան: Իսկ էս 13-15 տարեկան էրեխեքի համար Երևանում ամենակարևորը դառել ա մոլը, որ գնան իրանց մարզ ու ընկերուհիների մոտ պարծենան՝ իրանք մոլում էղել են ու հլը մի բան էլ առել են: Իսկ մենք պարծենում էինք, որ Մատենադարանում, Թումանյանի թանգարանում ենք էղել, գազանանոցում էս կենդանին ենք տեսել և այլն:
Բայց էս էրեխեքը ընդհանրապես մեղավոր չեն, իրանք մեր օրերի բարքերի ու քարոզվող մշակույթի արդյունքն են: Էսօր մեր համար մոլն ու առևտրի կենտրոնները դառել են մի հատ եսիմ ինչ տեղ, երբ արտասահմանում էտ ուղղակի ինչ-որ մի բան առնելու տեղ ա ու ամեն քայլափոխի լիքն են տենց կենտրոնները:

Հ.Գ. հա, էսօր ես էլ եմ կոսմոշոփինգի զեղչերից օգտվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել