Interpress.am-ը գրում է․

2015-ի Բոաոյի ասիական ֆորումին ընդառաջ ընդունող երկիր Չինաստանը հուսով է, որ տարեկան հավաքը կխթանի համերաշխությունն ու գործակցությունը ասիական երկրների միջև, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, որոնցից կշահեն բոլոր երկրները:

Հավաքի խորագիրն է «Ասիայի նոր ապագան.ընդհանուր ճակատագրի համայնքը»:  Սա տարեկան կոնֆերանս է, որի ընթացքում, ըստ արտաքին գործերի նախարարության խոսնակի, անցկացվելու են ավելի քան 70 քննարկումներ մակրոտնտեսության, արդյունաբերական վերափոխման, տարածաշրջանային զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների, քաղաքականության և անվտանգության, մարդկանց կյանքի որակի վերաբերյալ:

Կոնֆերանսին ներկա են լինելու Հայաստանի, Ավստրիայի, Ինդոնեզիայի, Նեպալի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Զամբիայի նախագահները: Հյուրերի թվում են լինելու նաև Ավստրալիայի կառավարության ղեկավարը և Ղազախստանի, Մալայզիայի, Նիդեռլանդների, Կատարի ու Շվեդիայի վարչապետները, ինչպես նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը և Թայլանդի փոխվարչապետ ու արտաքին գործերի նախարար Թանասաք Փատիմապրագորնը:

Ռուսաստանի ձեռնարկատիրության և արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի խոսքով, Չինաստանը, Հնդկաստանը և խաղաղօվկիանոսյան-ասիական այլ երկրները այսօր գլոբալ տնտեսության հիմնական խթանիչներն են, չնայած բարձրօրակ տնտեսություն կառուցող Չինաստանում տնտեսական աճը սկսել է անկում ապրել:

Բոլորին միավորում է տեսակետը, որ ասիական համայնքը, որը կապված է ընդհանուր ճակատագրով, պետք է փնտրի զարգացման միասնական ուղիներ:

Հնդիկ վերլուծաբան ՄԴ Նալապատի խոսքով, առանց Ասիայի զարգացման անհնար է ապահովել Չինաստանի զարգացումը, և սա հենց այն է, ինչ պետք է Պեկինին, որն աշխատում է նաև ասիական մյուս երկրների համար:
Հենց այս նպատակով է, որ Չինաստանը հույս ունի հավաքի միջոցով խթանել  Մետաքսե միասնական ճանապարհով տնտեսական գոտու ստեղծումը և կառուցել 21-րդ դարի Մետաքսե առափնյա ճանապարհ, որը կներառի երկաթուղային հանգույցներ, մայրուղիներ և այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև նավթատարեր և գազատարեր, էլեկտրական հոսանքագծեր, համացանցային հանգույցներ և օդային ճանապարհներ ամբողջ Եվրասիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել