Mashable.am-ը գրում է․
Կան գարեջրով մի քանի բաղադրատոմսեր, որոնք բարելավում են մազերի որակը:
1. Փայլի համար
Հարկավոր է՝ 1 հավկիթի դեղնուց, 20մլ գարեջուր, 1 ճաշի գդալ ռոմ:
Դեղնուցը խառնել հետո ավելացնել ռոմ և գարեջուր: Մազերին քսել հեղուկը հետո լվանալ մազերը:
2. Շամպուն փարթամության համար
Հարկավոր է՝ 1 դեղնուց, 1 ճաշի գդալ կոնյակ, կես կիտրոն, 20մլ գարեջուր:
Բաղադրիչները խառնել և քսել մազերին, 5 րոպեից լվանալ:
3. Վերցնել 0,5լ գարեջուր, 0,5լ գոլ եռացված ջուր: Մազերը լվանալուց հետո ողողել մազերը այս հեղուկով:
4. Շամպուն մազերը բուժելու համար
Վերցնել 50մլ մեղր, 50մլ գարեջուր: Բլենդերում խառնել բաղադրիչները: Մազերը լվանալուց հետո քսել շամպունը, մերսել գլխամաշկը, փաթաթել գլուխը սրբիչով, իսկ 15 րոպե հետո ողողել մազերը գոլ ջրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել