Mashable.am-ը գրում է․
Բոլորը ցանկանում են ունենալ առողջ, գեղեցիկ երես, մաշկ: Դրա համար կան մի քանի բաղադրատոմսեր, որպեսզի նորից վերականգնեք ձեր երեսի մաշկը:
1. Դիմակ գազարից և նարնջից
Այն շատ պարզ և էֆֆեկտիվ դիմակ է: Հարկավոր է՝ 1 գազար, 1 նարնջի հյութ, 1 ճաշի գդալ մեղր: Գազարը կտրատել, դնել բլենդերի մեջ և ավելացնել նարնջի հյութ: Խառնել, իսկ հետո ավելացնել մեղրը: Քսել երեսին և թողնել 20 րոպե, իսկ հետո լվացվել սառը ջրով:
2. Դիմակ լոլիկից և կիտրոնից
Հարկավորմէ՝ 2 լոլիկ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 2 ճաշի գդալ շաքարավազ: Լոլիկները մաքրել կեղևից, դնել բլենդերի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, իսկ հետո շաքարավազը: Խառնել: Քսել երեսին և թողնել 15 րոպե, իսկ հետո լվացվել:
3. Դիմակ խնձորից և սեխից
Հարկավոր է՝ 3 կտոր սեխ, 2 ճաշի գդալ վարսակ(овсянка), կես խնձոր, 1 ճաշի գդալ մեղր: Ամբողջը խառնել բլենդերի օգնությամբ, իսկ հետո քսել մաքուր երեսի մաշկին և թողնել 20 րոպե, դրանից հետո լվացվել: