Բաղադրությունը
Սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
Աղ՝ ըստ ճաշակի
Կարագ - 70 գրամ
Ցորենի ալյուր - 2 ճաշի գդալ
Գլուխ սոխ - 3 հատ
Թթվասեր - 500 գրամ
Չորացրած սունկ - 100 գրամ
Հավ - 1 կգ
Պատրաստման եղանակը
1.Չորացած սունկը ջրով թրջել և թողնել մեջ մոտ երեք ժամ:
2. Հավը բաժանել մասերի: Կաշին ավելի լավ կլինի հանել և եփել առանց կաշվի: Կտորները դնել թավայի մեջ և ծածկել թթվասերով և ջրով, հասցնել եռման աստիճանի և ստացված զանգվածից հանել հավերը, իսկ ստացված սոուսը լցնել բաժակաի մեջ:
3.Դրանից հետո չորացած սունկն իր ջրով դնել կրակին և շոգեխաշել, մինչև պատրաստ լինելը:
4.Սոխը մանր կտրել և շոգեխաշել մինչև փափկելը: Թավայի մեջ լցնել կարագ, աստիճանաբար ավելացնել 2 ճաշի գդալ այլուր, ամբողջ ընթացքում խառնելով, որպեսզի գնդիկներ չմնան, վրան ավելացնել արդեն պատրաստ թթվասերի և ջրի խառնուրդը (որը լցրել էիք բաժակի մեջ) և թողնել մոտ 5 րոպե:
5. Այնուհետև ավելացնել պատրաստի հավը, խառնել և թողնել, որ եռա: Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի: